f

Անկախ

Մեր դիվանագիտությունը մի զբոսայգում իշաոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած. Վարչապետ


Դեռ շատ վաղուց մենք ուզում էինք դուրս գալ այդ տարածքից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լոնդոնում Հայաստանի դեսպանության հմար նոր շենք գնելու հարցին: 

Նշենք, որ կառվարությունը որոշեց շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ հատկացնել Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար:

«Ես անձամբ չեմ եղել այն տեղ, բայց նրանք, ովքեր եղել են եւ պատմում են եւ այն լուսանկարները, որ տեսել եմ, կներեք, բայց իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարի դեսպանատուն։ Ցավոք, մենք շատ տեղերում այս խնդիրն ունենք:

Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշաոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է:

Իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ։ Անհասկանալի է, որ Մեծ Բրիտանիայում մինչեւ հիմա այդ վիճակում ենք: Մի տեղ  տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա, չի կարելի, սա անթույլատրելի է»,- արձանագրեց վարչապետը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանը Լոնդոնում 17 միլիոն ֆունտ ստերլինգով դեսպանատուն է գնում, որը Հայաստանի սեփականությունն է եւ այդպիսին լինելու է. «ԱԳՆ-ի հետ քննարկման  ժամանակ ես ասել եմ, որ այս կարգի գործարքներն իրենց մեջ հազար ու մի ռիսկ ունեն: Իմ առաջադրած խնդիրը եղել է հետեւյալը. որ գործրքները պետք է լինեն ազնիվ, թափանցիկ, որ հետո խնդիրներ չունենանք: 

Թերեւս 1-2 բացառությամբ ես որ մի տեղ ՀՀ դեսպանատուն չեմ տեսել, որ նայեմ ասեմ՝ այ ՀՀ դեսպանատունն է: Պետք է այս հարցը հերթով լուծել»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: 

Հայաստան Նիկոլ Փաշինյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին