f

Անկախ

Պատերազմի հիմնական շահառուն - Ն.Վ.Փաշինյան


Պատերազմը աղետ լինելուց բացի մեծ շանս է, անել այն, ինչը ոչ պատերազմական վիճակում դժվար կլինի ի կատար ածել:

Օրինակ՝ Իրանը թույլ չի տա(այդ թվում Էրդողանի բառերը հիշենք), հանձնել Սյունիքը, քանի որ դա իր համար կարմիր գիծ է, իսկ պատերազմով նիկոլոսը կարող է հայտարարել, որ չկարողացա պահել՝ մոռանալու տալով, որ Իրանը առաջարկել է համատեղ զորավարժություններ( և շատ այլ բաներ ընդհուպ մինչև Սյունիքի պաշտպանության պլան), որոնց ՀՀ-ն չի էլ աձագանքել դեռ:

Հնարավոր պատերազմը կարծես երկար կարող է չտևել, ու դրա ավարտի կամ դադարի գործողությունը կարելի է այնպես կազմակերպել, որ դա իբր կապված լինի ՆԱՏՕ/ԱՄՆ-ՀՀ զորավարժությունների փաստի ու Արևմուտքի քաղաքական ճնշումների հետ, որն էլ հերթական անգամ հեղինակազրկելու է ռուսական կողմին:

Ի դեպ, ինչու են սկսել աղմկել նիկոլականները ու ցուցադրական հակառուս խաղալ. մի կողմից՝ գիտեն, որ կա իրենց փոփոխման պրոյեկտ առնվազն մի քանի անձերի, և ուժի մասով, որոնց մասին արդեն գրել եմ:

Մյուս կողմից հակառուս ակտիվացմամբ ցանկանում են ասել Արևմուտքին, որ մինչև վերջ գնալու են ՌԴ-ի դեմ, ինչու աջակցել ուրիշ արևմտամետների՝ իրենց տեղը նրանց բերելով:

Այս փուլը լակմուսի թուղթ է նիկոլոսի համար. ամեն բան է անելու, ու առանց որևէ կարմիր գիծ ունենալու, ինչպես միշտ է անում:

«Աննա-ն Ուկրաինայում» պոյեկտը էդ պլանի մի դրվագն էր. առաջիկայում ՀՀ-ն հայտարարելու է ՀԱՊԿ-ում իր անդամությունը սառեցնելու, հետագայում այն կասեցնելու մասին, որը ժամանակագրորեն միգուցե կհամընկնի ՀՀ-ի վրա սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական հնարավոր առաջխաղացման ֆոնի հետ.

լիովին ճիշտ ժկ-ի ընտրություն, որից առաջ դու պետական ամենբարձր մակարդակով սկսում ես հայոհոյել ռուսներին, որ հետագայում աջակցություն նրանցից չստանաս ու հասարակության վրա դա ծախես, թե բա ռուսները քեզ չօգնեցին, մեզ դավաճանեցին և այլն:

Ու գիտե՞ք ինչ, ստացվում է, ու հակառուսականության այն դոզան, որ այսօր առկա է, բավարար է, երկիրը աղետի բերելու, խորը ու համապարփակ կոլափս ստեղծելու համար: Իսկ հասրակությունը հատկապես մեր հասրակությունը սիրում է նման բաներ, բոլորին մեղադրել մեր ներկա վիճակի մեջ մի տեսակ շրջանցելով երկու «հոգու»՝ ինքն իրեն ու նիկոլոսին, իր թիմով:

Նիկոլոսին ամեն գնով անհրաժեշտ է պատերազմը. հենց այսօր նրա ելույթը կառավարությունում դրա հերթական ապացույցն էր, որ մեզ վրա հարձակվելու են, բայց մենք չենք պաշտպանվելու, մենք հանձնելու ենք հանուն խաղաղության:

«Փաշինյան. Ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն սրվել է, Ադրբեջանը զորք է կուտակում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանագծի երկայնքով, բայց մենք ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՆ»

Մեր զինվոր տղերքն են ափսոս լինելու, որ փորձելու են խնդիրը սահմանին լուծել, մինչդեռ խնդիրը կառավարությունում է նստած, որին կարծես որևէ մեկը չի ցանկանում լուծել, կամ լուծել ցանկացողների աջակցել:

Ի դեպ, նիկոլոսը պատերազմն էլ է փորձելու ՌԴ-ի գրպանը գցել, ասել, թե բա մեր հակառուսականության ֆոնի ներքո ՌԴ-ն միգուցե հենց ինքը հրահրեց Բաքովին սկսելու ռազմական գործողություններ: Ու գիտե՞ք, էլի ստացվելու է դրա հիմքով հանրային տրամադրույթուններ ստեղծել, բանվորից մինչև բժիշկ, դոկտորից մինչ ուսանող, ուժայինից մինչև գյուղացի ՀՀ քաղաքացիներ:

Հնարավոր ռազմական գործողությունը շահեկան է նաև Արևմուտքին, քանի որ դրանով նիկոլոսը փորձելու է Իրանի ու ՌԴ-ի թեմաները մեջտեղից հանել, իրենց համար լիարժեք ու ամբողջականորեն բացել ՀՀ դռները:

Իհարկե նրանք կոչեր ևս կանեն, բայց դե մեծ հաշվով բոլորին ձեռնտու է, որ միջանցքը տրվի, Արցախը լիարժեք տրվի Բաքվին, ՌԴ-ն դուրս գա ՀՀ-ից՝ դրանից բխող բոլոր հետևանքբերով:

Նիկոլոսը ՀՀ-ն դարձնելու է ռազմադաշտ, ու եթե հնարավոր հարձակումը տեղի ունեցավ, ու Իրանը հասկացավ, որ սա Սյունիքը հանձնում է, Թեհրանը հավանաբար կանցնի Արաքսի սահմանը, որը, ի դեպ, ՌԴ-ի սահմանապահներն են պահում:

Հիշեցնեմ, այն, ինչ իրեն կարող է թույլ տալ Թեհրանը, այդ թվում Մոսկվայի հետ ճշգրտելով իր դիրքրոշումը, իրեն թույլ չի կարող տալ Մոսկվան, քանի որ Մոսկվան նոյեմբերի 9-ի կողմ է, ու ունի խաղաղապահներ Արցախում:

Եթե Մոսկվան հանկարծ մասնակցեց թեմային, դառնում է կողմ, հետևաբար Երևանը ու Բաքուն շտապելու են նրան դուրս հրավիրել Արցախից: Դա է պատճառը, որ Մոսկվան սովորաբար աշխատում է զգույշ խոսել միջանցքի մասին, քանի որ հաջորդ օրը ՀՀ վարչապետը կառավարության նիստին ՌՆ-ին կմեղադրի ճնշման մեջ, թե բա մենք Ադրբեջանի հետ ցանկանում ենք խաղաղություն, Մոսկվան թույլ չի տալիս՝ ճնշելով: Որ խաղաղության հասնել Երևանը ցանկանում է հասնել միջանցք տրամադրելով, ու կոպիտուլյացիոն ու ցեղասպանական պայմանագիր կնքելով, իսկ Մոսկվա պաշտոնապես փաստորեն դեմ է:

Սա է պատճառը, որ դեռ նոյեմբերի 9-ին ռուսները փորձելով իրավիճակի հետագա վիճակը մեղմել պայմաններ ստեղծեցին, որ իրենց շահերը ևս հաշվի առնվեն ու իրենց Դաշնային ծառայությունը վերահսկի հնարավոր տրամադրվելիք միջանցքը, եթե դրա դեմը իրենք չկարողանան առնել:

Ալեն Ղևոնդյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Պատերազմ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին