Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների խաղին Ադրբեջանի դրոշով մարզադաշտ մտնելու արգելքը Թուրքիայում մեծ արձագանք է գտել ազգայնականների ու ադրբեջանական համայնքի մոտ։
Թուրքական Yenicag-ի փոխանցմամբ սոցկայքերում բողոքի ալիք է բարձրացել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը, որով արգելվում է Ադրբեջանի դրոշով մտնել Թուրքիա-Հայաստան խաղին։
Թուրքիայի ազգայնական ուժերը եւ տեղի ադրբեջանցիները բողոք են հղել ֆուտբոլի ֆեդերացիային եւ նահանգապետին։