f

Անկախ

Արցախում գործող ՀՀ իշխանության արբանյակները շրջանառության մեջ դրեցին 2018-ի ծանոթ եզրույթ. Դավիթ Գալստյան


Ցավոք 2020 թվականի 44 օրյա պատերազմը դեռևս չի դադարել, իսկ Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է չդադարած պատերազմի նոր ու աղետալի հանգրվանի շեմին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Նա նաեւ նշել է. «Գրեթե 3 տարի շարունակ մենք հայտարարում ենք, որ այն վարքագծով, ինչով մենք շարժվում ենք, բերելու է նոր սրացման, նոր աղետի: Բազմաթիվ անգամ առաջարկել ենք, որ պետք է փոխել հին, ձախողված գործելաոճը և հասկանալ, որ եթե լինի Արցախի նկատմամբ նոր սրացում, նշանակում է որ եղած մեխանիզմները ի զորու չեն դիմակայելու։ Իսկ նոր սրացումը եղավ հումանիտար աղետի տեսքով:

Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները հումանիտար աղետի շուրջ սահմանափակվեցին միայն դատապարտող հայտարարություններով՝ նշելով, որ աղետի վերացման պատասխանատուն ռուս խաղաղապահներն են: Սակայն, հենց Արցախում սկսվեցին իրական քաղաքական գործընթացներ, որոնք ուղղված են հանուն Արցախի փրկության, Հայաստանում իշխանական շրջանակները, իսկ Արցախում նրանց արբանյակները, սկսեցին անհանգստանալ, սկսեցին հայտարարել, որ այդ քաղաքական գործընթացները անընդունելի են, իսկ Արցախում գործող արբանյակները շրջանառության մեջ դրեցին 2018 թվականից ծանոթ եզրույթ՝ «... կամ ես կլինեմ նախագահ, կամ Արցախի Հանրապետությունը նախագահ չի ունենա...»:

Ծանոթ է չէ՞: Եվ այդ տանդեմի քննադատությունների մեջ, ցավոք ոչինչ չի ասվում արցախյան ճգնաժամում Հայաստանի իշխանությունների դերի մասին, Փաշինյանի կողմից Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին, ռուս խաղաղապահների նկատմամբ ատելություն տարածելու մասին, և այլն, և այլն:

Սիրելի Հայրենակիցներ

Արցախի Հանրապետության ԱԺ Արդարություն խմբակցությունը, Արցախի Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություններին առաջադրել է Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, վստահ լինելով, որ իր շուրջ մենք ունենալու ենք հասարակության կոնսոլիդացիա ընդհանրապես, և քաղաքական ուժերի կոնսենսուս՝ մասնավորապես:

Սիրելի քույրեր և եղբայրներ մենք կոչ ենք անում սթափության՝ գիտակցելով, որ շանսերը շատ չեն և որևէ արկածախնդրություն կործանիչ է լինելու մեր հայրենիքի համար: Մենք պարտավոր ենք ընտրել Արցախի Հանրապետության Նախագահ և իրենից պահանջել հանուն Հայրենիքի միավորել ողջ հասարակությունը, կայացնել հասարակության համար ընդունելի որոշումներ և պատասխանատվություն կրել այդ որոշումների համար»։

Հայաստան Արցախի Հանրապետություն Դավիթ Գալստյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին