f

Անկախ

«Դադարեցրեք հերթական Հայոց ցեղասպանությունը». Քիմ Քարդաշյանը դիմել է Ջո Բայդենին


Հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Բացի այդ Քարդաշյանը Rolling Stone պարբերականում հոդված է հրապարակել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին օգնելու կանխել ևս մեկ ցեղասպանություն, այս անգամ Արցախում:

ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ. Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք, և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին:

Անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Արցախի ( հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ) բնիկ քրիստոնյա հայերի և մնացած աշխարհի միջև միակ փրկօղակը։ Նրանք երկար տարիներ կախված են եղել Լաչինի միջանցքով սննդամթերքի, բժշկական պարագաների և մարդասիրական օգնության փոխադրումից: Պատերազմն Ուկրաինայում  Ադրբեջանը դարձրել է ռուսական նավթի ու գազի առավել բարենպաստ այլընտրանք որոշ երկրների համար։ Այդպիսով, դա քաջալերել է ադրբեջանական ավտոկրատ կառավարությանը օգտագործել սովը որպես զենք տարածաշրջանի հայ բնակչության դեմ: Այլևս ժամանակ չկա մտքերի, աղոթքների կամ անհանգստության համար:

2020 թվականի պատերազմը, երբ Ադրբեջանը առանց սադրանքի հարձակվեց Արցախի հայերի վրա, երբեք չի ավարտվել աշխարհասփյուռ հայության գիտակցության մեջ։ Չնայած կրակի դադարեցման պայմանավորվածությանը, հայ զինվորների վրա հարձակումները եղել են մշտական ​​և առանց հետևանքների։ Հայատյաց քաղաքականությունը նախագծվել և լայնորեն տարածվել է Ադրբեջանի կառավարության և այլոց կողմից: Տարածաշրջանային խաղաղությունը չպետք է ենթադրի Արցախում հայերի ինքնիշխանության զոհաբերում, բայց անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում մեր կարծիքին, պարզ է, որ այս անողոք շրջափակումը հատել է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի բոլոր կարմիր գծերը։ Իրավապաշտպան խմբերի արգելափակումը, ինչպիսին է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), և շրջափակմանը ուղեկցող ատելության հռետորաբանությունը ցեղասպանական մտադրության նշաններ են:

Ցեղասպանության վերահսկման բազմաթիվ խմբեր և ՄԱԿ-ի սեփական անկախ հատուկ զեկուցողները, այդ թվում՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական, պրոֆեսոր Խուան Մենդեսը, ամիսներ շարունակ փորձում են աշխարհին ահազանգել այս վերահաս վայրագությունների մասին: Անցյալ ամիս Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակեց իր անկախ զեկույցը։ Նա եզրակացրեց, որ ցեղասպանությունն արդեն ընթանում է, քանի որ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ Ադրբեջանը «միտումնավոր կերպով պարտադրում է խմբի կյանքի պայմանները, որոնք նախատեսված են նրա ֆիզիկական ոչնչացման համար»:

Մարդու իրավունքների համալսարանական ցանցը, համագործակցելով Հարվարդի Իրավաբանական դպրոցի մարդու իրավունքների փաստաբանների, UCLA-ի Մարդու իրավունքների Փրոմիսի ինստիտուտի, Ուեսլեյան համալսարանի և Յեյլի Լոուենշտեյնի նախագծի ուսանողների, իրավաբանների և գիտնականների հետ համատեղ, 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի հուլիսը իրականացրել է երկու փաստահավաք ուղևորություն Լեռնային Ղարաբաղում և չորսը՝ Հայաստանում։ Նրանց վերջերս հրապարակված ճեպազրույցում ասվում է. «Ավելին, չարաշահումները, որոնք մենք արձանագրել ենք, իրար հետ կապ չունեցող իրավունքների խախտումների շարան չեն. միասին վերցրած՝ այս չարաշահումները բացահայտում են Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի որոշ մասերը հայերից դատարկելու սինխրոն, համապարփակ արշավ»:

Անհատների, կառավարությունների և կառավարական կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի և Եվրամիության հավաքական լռությունը կամ անգործությունը հավերժացրել է ճգնաժամը: Ամեն անցնող օրվա հետ ավելի շատ կյանքեր են վտանգի տակ դրվում։ Ամերիկյան հարկատուների դոլարներն այժմ հեշտացնում են այս վարքագիծը՝ օտարերկրյա օգնություն տրամադրելով նավթով հարուստ երկրին: Տնտեսական պատժամիջոցների, Ադրբեջանին օտարերկրյա օգնության դադարեցման, Ադրբեջանում միջազգային իրադարձությունների (օրինակ՝ համերգների ու սպորտային միջոցառումների, ինչպիսիք են ֆուտբոլը և Ֆորմուլա 1-ը)  բոյկոտման և միջազգային դատարաններում դատավարությունների միջոցով մենք կարող ենք համատեղ արդյունքի հասնել, բայց այս գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում, իսկ ժամանակը սպառվում է: Որպես քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում առաջնորդներին, ինչպիսիք են նախագահ Բայդենը, պետքարտուղար Բլինկենը և նրանց գործընկերները, որպեսզի անհապաղ դիրքորոշում ցուցաբերեն: Նրանք պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ առանց նախապայմանների բացելու միջանցքը։

Մենք ընդամենը երկու հոգի ենք։ Մենք կուլիսային աշխատանք ենք կատարել՝ աջակցելու մեր հայ եղբայրներին ու քույրերին, սակայն դիվանագիտական այս մոտեցումը իմաստալից արդյունքներ չի տվել։ Այս ճգնաժամն ակնհայտորեն չի շտկվի անհատների կողմից, բայց մենք կշարունակենք անել այն, ինչ կարող ենք՝ օգտագործելու մեր ունեցած ազդեցությունը: Մենք քաղաքական գործիչներ կամ կառավարության ղեկավարներ չենք, և չնայած մեր սեփական դիվանագիտական ջանքերին, այս հումանիտար ճգնաժամը շարունակվել է առանց որևէ հստակ ավարտի, բացառությամբ հայ բնակչության էթնիկ զտումների ներուժի: Մենք կշարունակենք օգտագործել մեր ձայնը ճշմարտությունն ուժեղացնելու համար:

Արցախի ժողովուրդն ուզում է խաղաղ ապրել։ Այժմ իսկական առաջնորդության ժամանակն է: Մեզ անհրաժեշտ է, որ նրանք, ովքեր բովանդակալից դեր ունեն այս գործում, անհապաղ պահանջեն բացել Լաչինի միջանցքը՝ դադարեցնելու հերթական ցեղասպանությունը։ Մենք ցանկանում ենք ավելի շատ ուշադրություն հրավիրել ճգնաժամի վրա և կոչ անել մեր կառավարության անդամներին, ովքեր իսկապես մտածում են մարդկության մասին, միջամտել: Միացյալ Նահանգներն ունի պատասխան մոբիլիզացնելու հնարավորություն։ Ղեկավարները, ովքեր արդյունավետ են և օգնում են մեր ժողովրդին, կհիշվեն իրենց սխրանքներով։ Անգամ բարի նպատակներ ունենալու դեպքում իներտ և անարդյունավետ մարդիկ կհիշվեն նրանով, որ թույլ են տվել, որ իրենց աչքի առաջ ցեղասպանություն տեղի ունենա: Ընտրությունն իրենցն է։

Աշխարհում ԱՄՆ Հայոց Ցեղասպանություն Քիմ Քարդաշյան Ջո Բայդեն խմբագրի ընտրանի

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին