f

Անկախ

Թուրքիայում Հայաստանի հետ խաղին ինչպես պատերազմի են պատրաստվում


Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք Եվրո 2024-ի նախընտրական Թուրքիա-Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը Թուրքիայի իշխանությունների հրահրմամբ երկրպագուները պատրաստվում են խաղին ինչպես պատերազմի։

Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հավաքականները հանդիպել են վերջին անգամ Թուրքիայում 14 տարի առաջ, երբ զուգահեռ ընթանում էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, ինչը որ նաեւ հիմա է այսպես ասած ընթանում։

 

 

Սակայն եթե նախորդ անգամ Թուրքիայում Հայաստանի հետ խաղից առաջ իշխանությունները երկրի ներսում լրատվամիջոցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով Հայաստանի նկատմամբ դրական ֆոն էին ստեղծել, սկսած Հայաստանի մասին դրական ռեպորտաժներից մինչեւ պաշտոնյաների դրական հայտարարությունները, ապա այս անգամ լրիվ այլ իրականություն էր խաղից առաջ։

Այս անգամ լրատվամիջոցներում իսպառ բացակայում էին Հայաստանի նկատմամբ որեւէ դրական կամ սպորտային բնույթի հրապարակումներ։ Ավելին, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ սպորտային վարք է դրսեւորել, հայտարարելով, որ ռեկորդային քանակությամբ Թուրքիայի դրոշ են բաժանելու տրիբունաներ, իսկ լուսատախտակին էլ Թուրքիայի հանրապետության ստեղծման 100-ամյակին նվիրված շոու է ցուցադրվելու։

Ավելին, Թուրքիայի նախագահը խաղից 2 օր առաջ Հայաստանին մեղադրեց սադրիչ քայլերից մեջ։ Իսկ թուրքական լրատվամիջոցները ամեն օր ադրբեջանական մամուլի հրապարակած ապատեղեկատվություններն են տարածում, իբր Հայաստանը կրակ է բացել Ադրբեջանի տարբեր շրջաններում խաղաղ բնակիչներ կամ դիրքերի ուղղությամբ։

Այս մթնոլորտից լրջորեն ազդված են նաեւ թուրք երկրպագուները, ովքեր իրենց գրառումներում սոցկայքերում կամ լրատվամիջոցների հարցազրույցներում խաղը որպես պատերազմ են ընդունում Հայաստանի դեմ։

Այս ամենը խիստ տարօրինակ է, երբ երկիրը իբր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման է գնում, սակայն իր հասարակությանը հրահրում է Հայաստանի դեմ, մոռանալով սպորտի ոսկե կանոնները, որ սպորտը եւ քաղաքականությունը չի կարելի խառնել իրար։

ֆուտբոլ Հայաստան - Թուրքիա Սպորտ Հայաստան

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին