f

Անկախ

Միկա Բադալյանը եւ Աշոտ Գեւորգյանը ազատ են արձակվել. զինամթերք իրացնելու համար 4 անձի մեղադրանք է ներկայացվել


Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գեւորգյանը եւ բլոգեր Միկա Բադալյանը ազատվել են արգելանքից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առերեւույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023թ. սեպտեմբերի 6-ին եւ 7-ին 7 անձինք ձերբակալվել եւ ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին:

Նախաքննությամբ իրականացված քննչական եւ ապացուցողական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Վերիշեն բնակավայրի բնակիչ, 32-ամյա Մ.Պ.-ի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստեր առ այն, որ նա ապօրինի կերպով փոխադրել, պահել եւ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի իրացրել է հրազեն եւ ռազմամթերք, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ.Պ.-ն, դեռեւս չպարզված հանգամանքներում եւ  ժամանակահատվածում, ձեռք է բերել հրազեն հանդիսացող «AK» տեսակի 2 ինքնաձիգ, ինչպես նաեւ՝ մարտական փամփուշտներ եւ նռնակ, որոնք ապօրինի փոխադրել եւ պահել է իր բնակության վայրի հարակից այգում: 2022թ. ընթացքում ինքնաձիգներից մեկը ապօրինի կերպով փոխադրել եւ պահել է իր՝ Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի տան հարակից այգում, իսկ մյուս ինքնաձիգը մտադրվել է ապօրինի կերպով իրացնել:

Ինքնաձիգների եւ փամփուշտների առկայության եւ դրանց իրացման մտադրության մասին տեղեկացրել է իր քենակալ, նույն բնակավայրի բնակիչ Ա.Մ.-ին՝ նրան առաջարկելով վաճառել դրանցից մեկը եւ հրազենն իրացնելու հարցի շուրջ նրա հետ նախնական համաձայնություն ձեռք բերել: 

Վերջինս իր հերթին ձեռնամուխ է եղել ինքնաձիգի վաճառքին եւ Երեւան քաղաքի բնակիչ Մ.Ն.-ից  տեղեկանալով ինքնաձիգ գնելու ցանկության մասին՝ այդ մասին տեղեկացրել է Մ.Պ.-ին: 

Դրանից հետո վերջինս, նախնական համաձայնության գալով մոր հետ, նրան հանձնարարել է Ա.Մ.-ին փոխանցել հրազենն ու ռազմամթերքի պահանջվող քանակը:

Մ.Պ.-ի մայրը, պոլիէթիլենային պարկի մեջ տեղավորելով «AK» տեսակի վերոնշյալ ինքնաձիգը, ինչպես նաեւ` 190 փամփուշտ, 6 պահունակ՝ լիցքավորված եւս 180 փամփուշտներով՝ ընդհանուր 370 փամփուշտ, նռնակ, 2023թ. օգոստոսի 19-ից օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով փոխադրել եւ պահել է տան տարածքում, ապա՝ փոխանցել Ա.Մ.-ին: 

2023թ. սեպտեմբերի 6-ին վերջինս նշված ինքնաձիգն ու փամփուշտներն ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքում գործող հյուրանոցի մոտ, որտեղ ապօրինի կերպով վաճառել է Երեւան քաղաքի վերոհիշյալ բնակչին, ով դրանք տեղավորել է Ա.Գեւորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից:

Քննչական գործողությունների կատարման ժամանակ, Ա.Գեւորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ, Մ.Ն.-ն մատնացույց է արել հիշյալ մեքենայի բեռնախցիկում եղած փաթեթը եւ հայտարարել, որ այդ փաթեթը բեռնախցիկում դրել է Ա.Մ.-ն, ումից ինքը խնդրել է ձեռք բերել ինքնաձիգ:

Ներկայացված փաթեթում եղել է մասնատված մեկ հատ ինքնաձիգ, 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտով, 190 հատ փամփուշտ, «Ջ1» տեսակի նռնակ` իր պայթուցիչով, «M 75» տեսակի նռնակ եւ դանակ:

Ձերբակալվածներ Ա.Մ.-ն եւ Մ.Ն.-ն, մատնացույց անելով Գորիս քաղաքում գտնվող հյուրանոցի դիմային հատվածը, հայտարարել են, որ 2023թ. սեպտեմբերի 6-ին զենքը նշված հատվածում, առանց Ա.Գեւորգյանին տեղեկացնելու փաթեթի պարունակության մասին, իրենք են դրել վերջինիս պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի մեջ:

Քննությամբ նաեւ պարզվել է, որ ավելի վաղ ձերբակալված Մ.Բ.-ն եւ Ն.Ք.-ն Ա.Գեւորգյանի հետ գտնվել են նույն ավտոմեքենայում:

Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել նաեւ ձերբակալվածների բնակության վայրերում, որի ընթացքում Ա.Մ.-ի տանը հայտնաբերվել է 484 հատ 5.45 մմ տրամաչափի, 290 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի 4 պահունակ, «Ֆ-1», «Ջ-1» տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, սվին դանակներ, գազային ատրճանակ, օպտիկական սարք, կողմնացույց, դանակներ, սաղավարտ, զրահաբաճկոն, զինվորական համազգեստ, իսկ Մ.Ն.-ի՝ Երեւան քաղաքի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, պայթուցիկ սարքի նմանվող առարկաներ, 3 փաթեթ փամփուշտներ: 

Խուզարկություններով ռազմամթերք հայտնաբերելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի  Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել են նոր քրեական վարույթներ, որոնք միացվել են ավելի վաղ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված վերոհիշյալ քրեական վարույթին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ չորս  անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, եւ նրանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, մեկին` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, իսկ մյուսին` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Ձերբակալված Ա.Գ.-ն, Մ.Բ.-ն եւ Ն.Ք.-ն, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվել են արգելանքից:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը եւ նպատակները պարզելու ուղղությամբ:

Աշոտ գևորգյան ՀՀ Քննչական կոմիտե Հայաստան Միկա Բադալյան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին