f

Անկախ

Ալեքսանդր Պետրակով․ Խաղից հետո մեր ֆուտբոլիստներից ոչ ոք ուրախ չէր


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Թուրքիայի Էսկիշեհիր քաղաքի ստադիոնում տեղի ունեցած հետխաղային ասուլիսում մեկնաբանել է 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը Թուրքիայի թիմի հետ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի արտագնա խաղում։

«Գոհ եմ խաղացողներից, նվիրվածությունից։ Ամենագլխավորն այն է, որ նրանք վստահում են մարզչական շտաբին, լսում են առաջադրանքները եւ կատարում են։ Ոչ ոքի արդյունքի խաղ էր։ Հանդերձարանում խաղից հետո ֆուտբոլիստներից ոչ ոք ուրախ չէր արդյունքից։ Բայց թիմը ճիշտ ուղու վրա է։

Անհանգստություն միշտ էլ կա, որովհետեւ ես չեմ մարզում Ֆրանսիայի կամ Արգենտինայի հավաքականները։ Այդ թիմերի մարզիչները կարող են լարված չլինել խաղից առաջ։ Ես մարզում եմ Հայաստանի թիմը, լարված եմ, ես եկել եմ աշխատելու, ցանկանում եմ օգնել Հայաստանին, հայ մարդկանց, նրանք ինձ շատ լավ են վերաբերվում, մոտենում են ինձ, հաջողություն են մաղթում։ Ցանկանում եմ լավ արդյունքի հասնել, օգնել հայկական ֆուտբոլին։ Ցանկանում եմ, որ ամեն ինչ ստացվի ֆուտբոլիստների մոտ։

Չեմ ցանկանում մեկնաբանել մեր խաղացողների գործողությունները առանձին-առանձին։ Ցանկանում եմ քնել, վերանայել, նոր միայն հետեւություն անել։ Նաիր Տիկնիզյանը մեծ աշխատանք կատարեց, շատ ծանր էր նրա համար։ Բաց թողած գոլից առաջ լինում է սխալների շղթա։ Պետք չէ մեղադրել Տիկնիզյանին, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց։ Վերջում բոլորն էլ հոգնած են։ Նա տխրել է, հասկանում է, որ սխալ թույլ տվեց։ Ես Տիկնիզյանին հաջողություն եմ մաղթում հաջորդ խաղում խորվաթների դեմ։

Թուրքիան ավելի շատ էր վերահսկում գնդակը, նախաձեռնությունը նրանց կողմն էր։ Նրանց ֆուտբոլիստների խաղամակարդակն ավելի բարձր է։ Չեմ թաքցնում, որ արդյունքի համար էինք խաղում, քանի որ ավելի բարձրակարգ թիմի դեմ էինք խաղում»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։

Հայաստանի հավաքականը հաջորդ տուրում սեպտեմբերի 11-ին Երեւանում կընդունի Խորվաթիայի հավաքականին։

Ալեքսանդր Պետրակով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական Հայաստան - Թուրքիա Սպորտ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին