f

Անկախ

Ալբերտ Ազարյանի աճյունն ամփոփվում է Կոմիտասի անվան պանթեոնում


Կոմիտասի անվան պանթեոնում սկսվել է  Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, վաստակաշատ մարզիչ Ալբերտ Ազարյանի հուղարկավորությունը։

Լեգենդար մարմնամարզիկը վախճանվել է 94 տարեկանում։

1952-1962 թվականներին Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1954-1958-ին՝ աշխարհի քառակի չեմպիոն, 1956-ին (օղակներ) եւ 1960-ին (օղակներ, թիմային)՝ եռակի օլիմպիական չեմպիոն։ Օղակների վարժության հայտնի «Ազարյանական խաչ» համալիր տարրը հայ մարզիկն առաջին անգամ կատարել է 1953 թվականին Լենինգրադում։

Մարզական կարիերան ավարտելուց հետո նա գլխավորեց մարմնամարզության դպրոցը Երեւանում, որը հետագայում կոչվեց իր անունով։

Ալբերտ Ազարյանը  2000 թվականին մարզական լրագրողների քվեարկությամբ՝ ճանաչվել է Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ։

2004-ին Աթենքում եւ 2008-ին Պեկինում Ալբերտ Ազարյանը եղել է Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բացման արարողություններում։

23 տարի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան գլխավորելուց հետո Ալբերտ Ազարյանը 2021-ին ընտրվել էր Ֆեդերացիայի պատվավոր նախագահ։

Ֆեդերացիան ղեկավարելու տարիներին Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ հայ մարմնամարզիկները նվաճել են 34 մեդալ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական, Համաշխարհային ուսանողական խաղերում, աշխարհի գավաթի խաղարկություններում:

Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում բացվեց եռակի օլիմպիական չեմպիոնի կիսանդրին:

Հայաստան Ալբերտ Ազարյան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին