f

Անկախ

Երևանյան ընտրությունների քաղաքական իմաստը՝ 2021թ սխալի շտկումն է


Այսօր Ադրբեջանը ցուցադրաբար իրականցնում է ռազմական տեխնիկայի և զորամիավորումների աննապադեպ կենտրոնացում Հայաստանի սահմաններին և Արցախի Հաապետության հետ շփման գծում: Ընդ որում հատկանշական է այն, որ մարտական գործողություններին պատրաստ ռազմական միջոցների վրա պատկերված է արդբեջանական ռազմական այս ագրեսիայի խորհրդանիշը՝ այսպես կոչված ‹‹զանգեզուրի միջանցքը›› խորհրդաշնող նշանը՝ գլխիվայր շուռ տված լատինատառ A-ի տեսքով:

Առավել քան ակնհայտ է, որ ‹‹պատերազմից հինգ պակաս›› այս իրավիճակը ոչ միայն 44-օրյա պատերազմի հետևանքն է, այլև 2020թ նոյեմբերից հետո հայաստանյան իշխանությունների քաղաքականության արդյունքն է:

Այսօր Հայաստանի սուվերեն տարածքի ավելի քան 150 քառ.կմ-ը, այդ թվում ռազմավարական կարևորության մի շարք բարձրունքներ, հայտնվել են թշնամու ձեռքում՝ ձևավորելով Հայաստանի անվտանգության համար կործանարար սպառնալիքներ:

Փաշինյանի իշխանության քաղաքականության արդյունքում ոչ միայն վտանգված է Արցախի Հանրապետության ապագան, այլև արցախայությունը հայտնվել է թշնամու ցեղասպանական քաղաքականության ճիրաններում:

Սա է ցավալի իրաղությունը:

Չնկատել այս ամենը, նշանակում է չցանկանալ իրերն իրենց անունով կոչել, նշանակում է խուսափել իրականությանն առերեսվելուց:

Բայց նույնչափ ցավալի և ոչ պատվաբեր իրողություն է այն, որ գործող իշխանության այս քաղաքականության անվերահսկելի իրականացումը 2021թ համապետական ընտրությունների ուղղակի հետևանքն է, իսկ ավելի ճիշտ, այդ ընտրություններում Երկրի ճակատագրի, մեր երեխաների ապագայի հանդեպ շուրջ 850 հազար մեր հայրենակիցների կրավորական և անտարբեր վերաբերմունքի արդյունքն է, որոնք գերադասեցին մնալ տանը և չմասնակցել ընտրություններին:

Համոզված եմ, որ նրանց ճնշող մեծամասնությունը հոգու խորքում գիտակցում է հնարավորության դեպքում այդ սխալն ուղղելու անհրաժեշտությունը:

Ահա հենց այս տեսակետից Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները մեր բոլորիս նախկին սխալն ուղղելու իրական հնարավորություն է:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ Երևանը Հանրապետությունում քաղաքական տրամադրությունների թե՛ բարոմետրն է և թե՛ քաղաքական զարգացումների յուրատեսակ գեներատորը, առաջիկա ընտրություններում ցանկացած կոնֆիգուրացիայով իշխանությունների վերարտադրությունը կգնահատվի այսօրվա կործանարար քաղաքականության շարունակության համար հանրության կողմից իշխանություններին տրվող հեթական քարտ-բլանշը:

Երևանյան առաջիկա ընտրությունների քաղաքական ողջ իմաստը՝ 2021թ սխալի շտկումն է:

Այս ընտրրությունները մեր երեխաների վաղվա արժանապատիվ օրը կերտելու հնարավորության մասին են: Այս ընտրությունները արցախահայությանը ցեղասպանությունից զերծ պահելու շանս ձևավորելու մասին են:

Ահա թե ինչու՞ այս ընտրությունները, մեծ հաշվով, Երևանի մասին չեն:

Նրանք ընտրություններից հետո մեզանում նոր, առողջ քաղաքական զարգացումներ գեներացմնելու համար անշրջելի քաղաքական նախադրյալներ ստեղծելու մասին են:

Ուստի այս ընտրություններում երևանցին չի կարող քվեարկել ցանկացած ուժի օգտին, որի լիդերները 2018-ին կամ դրանից հետո եղել են թավշյա հեղափոխականների հետ՝ ցանկացած կարգավիճակով:

Հետևաբար մենք՝ երևանցիներս, պարտավոր ենք մեր բաժին քաղաքական ներդումն ունենալ Երկրում և նրա շուրջ ստեղծված՝ մեզ և մեր սերունդներին ոչ մի ապագա չխոստացող այս իրավիճակն աստիճանաբար փոխելու պատմական գործում:

Այդ իսկ պատճառով մենք դատապարտված ենք սեպտեմբերի 17-ին ճիշտ ընտրություն կատարելու՝ ընտրություն հանուն մեր անվտանգ ապագայի, ընտրություն հանուն մեր ինքնիշխանության լիարժեք վերականգման, ընտրություն հանուն մեր Արցախ սրբավայրի հայկական մնալուն, ընտրութոյուն հանուն այն երազանքի, որի համար զոհվեցին մեր զավակները և եղբայրները, ընտրություն հանուն աշխարհասփյուռ հայության Մայր Հյասատանի:

Սա է կատարյալ ճիշտ ընտության բանաձևը՝ Մայր Հայաստան դաշինք - N14:

Խոսրով Հարությունան

ՀՀ նախկին Վարչապետ

ՀՀ ԱԺ նախկին Նախագահ

Խոսրով Հարությունյան ՖԲ Գրառում քաղաքապետի ընտրություն Հայաստան Նոյեմբերի 9

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին