f

Անկախ

Հայաստանի վարչապետը հանեց դիմակը. Զատուլին


Զատուլինը բացատրել է, թե ինչու Փաշինյանի դավաճանությունը առիթ չէ մոռացության մատնելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանման օպերատիվ համատեղելիության մակարդակը». սա է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների պաշտոնապես հայտարարված նպատակը, որոնք պետք է տեղի ունենան սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ «Զառ» ուսումնական կենտրոնում: Այդ մասին ծանուցվեց իտալական La Repubblica թերթին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի խորապատկերում, երբ նա հայտարարեց, որ ՌԴ-ն չի կարողանում ապահովել Հայաստանի անվտանգությունը, և հարկ է, որ ինքը ուրիշ գործընկերներ փնտրի:

Դա Փաշինյանի առաջին քայլը չէ, որ կարող է գնահատվել որպես ոչ բարեկամական ՌԴ-ի նկատմամբ: Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանը հրաժարվեց իր տարածքում ՀԱՊԿ-ի զորավարժություններ անցկացնելուց: Իսկ սեպտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությունը խորհրդարան ուղարկեց Միջազգային քրեական դատարանի  Հռոմի կանոնադրության վավերացման մասին որոշման նախագիծը, որով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալման օրդեր է տրվել:

Հատուկ Московский комсомолец-ի համար այդ նորությունները մեկնաբանել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

- Հաղորդումներ են ստացվում, որ Ադրբեջանը սկսել է ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստանի հետ սահման: Հայկական ԶԼՄ-ները գրում են 2020 թվականի սցենարի կրկնության մասին, երբ բռնկվեց երկրորդ ղարաբաղյան պատերազմը և ավարտվեց հայկական կողմի պարտությամբ: Տրամաբանական չէ՞, որ Երևանը ուժ է ցուցադրում՝  ամերիկացիների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելով:

- Անկասկած, հենց այդ վարկածը Փաշինյանը կներկայացնի ի պատասխան այն կշտամբանքներին, թե ինքը դավաճանում է Ռուսաստանին հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն փաստացի կռվում է ՌԴ-ի դեմ ուկրաինացիների ձեռքերով:

Բայց ես վստահ եմ, որ դա չէ ամենագլխավորը: Գլխավորն այն է, որ այդ վարժությունները ընդամենը այն քաղաքականության տարրն են, որն ուղղված է ՌԴ-ից Հայաստանի կտրվելուն և դեպի Արևմուտք ու ԱՄՆ կողմնորոշվելուն:

Ելնելով արևմտյան երկրների դերաբաշխումից՝ Մեծ Բրիտանիան դժվար թե մասնակցություն ունենա, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակիցն է: Իսկ ահա ԱՄՆ-ն խաղում է և՛ հայկական սփյուռքի, և՛ Հայաստանի հետ՝ չընդհատելով շփումները Ադրբեջանի հետ և ոչ ի վնաս այնտեղ իր շահերի:

ԱՄՆ-ն պաշտպանել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը: Այդ խորամանկությունները խոսում են միայն մի բանի մասին, ինչը մենք վաղուց զգուշացնում էինք:  Ես բազմիցս եմ ասել, այդ թվում և մեր ղեկավարությանը, որ հարաբերություններ ստեղծել Փաշինյանի կառավարության հետ, վստահել նրան, նույնն է, թե շենք կառուցես ավազի վրա: Բայց բարի նկատառումներով մենք չէինք պաշտպանում ընդդիմությանը Հայաստանում, որովհետև կարծում էինք, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո Փաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղության երաշխիքն է:

- Ինչպիսի՞ն են հետևանքները:

- Այսօր հակադիր ուժերը ձեռք ձեռքի տված՝ և' Փաշինյանի Հայաստանը, և՛ Ադրբեջանը գործում են ոչ միայն սեփական շահերի օգտին, այլև հանուն Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու: Փաշինյանը, դեն նետելով բոլոր դիմակները, դա անում է հրապարակայնորեն: Անդրկովկասից Ռուսաստանին հեռացնելը կհանգեցնի Թուրքիայի հետագա ներթափանցմանը Կասպից, Միջին Ասիա և այնուհետև Ռուսաստան՝ նրա մահմեդական, թուրքերով բնակեցված շրջանները: Ահա այս հեռանկարի առջև ենք մենք կանգնած, եթե այսուհետև էլ մնանք լեթարգիական քնի մեջ:

- Հնարավո՞ր էր խանգարել Լաչինի միջանցքի փակմանը: 

- Մենք ինքներս համոզեցինք մեզ, թե Լաչինի միջանցքի ապաշրջափակման մեր պարտավորությունները ուժային միջոցով կատարելու յուրաքանչյուր փորձ կհանգեցնի գրեթե երկրորդ ճակատի բացմանը Ռուսաստանի դեմ: Բայց չէ՞ որ Ադրբեջանի նախագահը նույնպես ստորագրել է այն պայմանավորվածությունների տակ, ըստ որոնց՝ Լաչինի միջանցքը կապ է լինելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև:

Բաքուն և Երևանը գիտակցաբար հակամարտության կարգավորման եռակողմ համաձայնությունը չլրացրին խաղաղապահների մանդատի պայմանագրի ստորագրությամբ, որում գրված կլիներին նրանց իրավունքներն ու պարտավորությունները:

Ինձ վշտացնում է այն, որ մեր որոշ պաշտոնական այրեր հակված են թաքնվելու Փաշինյանի դավաճանության հետևում, երբ բացատրում եմ իրենց դիրքորոշումն այդ հակամարտությունում:

- Ի՞նչը նկատի ունեք:

- Նրանք մոտավորապես այսպես են խոսում. «Այ, Փաշինյանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Դե մենք չենք կարող դրա դեմ վիճել: Ուրեմն էդպես էլ պիտի լինի»:

Իսկ ի՞նչ է, Փաշինյանը Ղարաբաղի հայերի տե՞րն է, նրանք էլ նրա ճորտե՞րը: Այո, նա, ինչպես և նրա նախորդները, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Բայց Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը տասնյակ տարիներ եղել է քննարկման առարկա բանակցային խմբում, որին մենք մասնակից ենք եղել:

Մենք ժխտում ենք ինքնորոշման իրավո՞ւնքը: Ուրեմն ինչո՞ւ ենք 2014 թվականին ճանաչել այդ իրավունքը Ղրիմի դեպքում, և շատ ճիշտ ենք արել, կարծում եմ:

Մենք ճանաչել ենք Դոնեցկի, Լուգանսկի ինքնորոշման իրավունքը: Իսկ Ղարաբաղի հայերի դեպքում, որոնք այդ իրավունքը պաշտպանել են զենքը ձեռքին և հաջողության են հասել 90-ական թվականներին, մենք չգիտես ինչու համարում ենք, որ եթե Փաշինյանն ասել է, նշանակում է նրանք էլ  չունեն այդ իրավունքը:

Սա ի՞նչ դիրքորոշում է: Մի՞թե մենք կարող ենք հպարտանալ նման դիրքորոշմամբ: Ֆրանցիսկ թագավորը, գերի ընկնելով իսպանացիներին իր բանակի ջախջախվելուց հետո, ասել է. «Ամեն ինչ կորած է, բացի պատվից»: Մտածեք գոնե պատվի մասին:

Մարինա Պերևոզկինա

Աղբյուրը՝ Московский комсомолец

 

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան Ռուսաստան Կոնստանտին Զատուլին

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին