f

Անկախ

Մինչեւ 2021-ի մայիս ազատել հարկերից, կիսով չափ փոխհատուցել աշխատավարձերը եւ վարկերի տոկոսները. Բաց նամակ վարչապետին


«Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ առաջարկում է մինչեւ 2021թ.-ի մայիս ազատել հարկերից, կիսով չափ փոխհատուցել աշխատավարձերը եւ վարկերի տոկոսները:

Մաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պրն Վարչապետ,

Ս.թ. մայիսի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Տիգրան Խաչատրյանի հրավերով Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան, ինչպես նաեւ տուրիզմի մյուս ոլորտները ներկայացնող այլ միավորումները մասնակցեցին Նախարարի հետ քննարկմանը, որտեղ ՀՀ Կառավարության կողմից ներկայացվեց հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքների վիճակագրությունը, իսկ ոլորտի ներկայացուցիչները բարձրացրեցին առկա խնդիրները եւ առաջարկեցին համապատասխան լուծումներ։

Կարող ենք ստույգ արձանագրել, որ հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ մինչ օրս կատարված միջոցառումների համախումբը բավարար չէ ոլորտի խնդիրները լուծելու համար, որոնցից գլխավորներն են.

- Աշխատատեղերի պահպանում առանց աշխատավարձային ֆոնդի մեծ

կրճատումների

- Վարկային պարտավորությունների շարունակական կատարում

- Առաջացող հարկային պարտավորությունների պատշաճ կատարում

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան արդեն երեք ամիս շարունակ փորձում է ՀՀ Կառավարության ուշադրությունը սեւեռել այս խնդիրների հիմնարար լուծումներ տալու անհրաժեշտությանը։

Ցավոք, այս անգամ էլ հանդիպման ավարտին Նախարարից տեղեկացանք, որ մեր բարձրացրած հարցերը եւ մեր առաջարկած լուծումները կքննարկվեն մոտակա երեք շաբաթվա ընթացքում։

Արդեն իսկ սնանկության եզրին հասած ոլորտի խնդիրներին ՀՀ Կառավարության այսքան դանդաղ եւ, մեր կարծիքով, ոչ համաչափ արձագանքը համարում ենք անընդունելի։ Պահանջում ենք շտապ արձագանքել մեր բարձրացրած հարցերին եւ իրագործել մեր կողմից առաջարկված լուծումները, քանզի համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրների գերակշիռ մեծամասնությունում, այդ թվում մեր հարեւան երկրներում, հենց այս լուծումների հանրագումարն է կիրառվել եւ ապահովել տեսանելի արդյունքներ։

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան հորդորում է իրականացնել հետեւյալ միջոցառումները.

- Ազատել զբոսաշրջային ոլորտում գործող ընկերություններին (հյուրանոցներին, հյուրատներին, տրանսպորտային ընկերություններին, տուրիստական գործակալություններին եւ այլոց) բոլոր հարկային պարտավորություններից եւ պարտադիր վճարներից, որոնք առաջացել են եւ կառաջանան 2020թ. մարտի 1-ից մինչեւ 2021թ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,

- 2020թ. մարտ եւ ապրիլ ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար,

- 2021թ. մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը եւ ապահովելով արագ վերականգնում եւ ոլորտի հետագա աճի հնարավորություն

- 2020թ.-ի մայիսից սկսած վճարել սույն ընկերություններում պահպանված աշխատատեղերի աշխատավարձի առնվազն 50%-ը մինչեւ ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչեւ 2021թ. ապրիլի 30-ը ներառյալ։

- 2020թ.-ի մայիսից սկսած վճարել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչեւ ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչեւ 2021թ. ապրիլի 30-ը ներառյալ։

2021թ. մայիսի 1-ից կմեկնարկի հաջորդ տարվա զբոսաշրջային սեզոնը, եւ մենք հուսով ենք, որ մինչ այդ Հայաստանը կհաղթահարի Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը, աշխարհի մյուս երկրները կբացեն Հայաստանի հետ իրենց սահմանները, եւ մեր ոլորտը այդ պահից սկսած կվերադառնա իր բնականոն գործունեությանը։

Խնդրում ենք Ձեր հանձնարարականը՝ մեր դիմումին հրատապ արձագանքելու եւ ծառացած խնդիրներին, հաշվի առնելով մեր առաջարկները, սեղմ ժամկետներում լուծումներ տալու համար։ Այլապես մենք ոչ միայն անդառնալի կկորցնենք ոլորտի ձեռքբերումները, այլ նույնիսկ համաճարակի ավարտից հետո Հայաստանի տնտեսության համար գերակա այս ոլորտը ի վիճակի չի լինի ապահովել երկրի տնտեսական աճի իր կարեւոր մասնաբաժինը։

ՀՀ Կառավարություն

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին