f

Անկախ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին


«Մեծարգո Տիար Շահրամանյան,

Հանուն Արցախի թեմի հոգևոր դասի և հավատավոր մեր ժողովրդի, մեր անկեղծ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում  ընտրվելու կապակցությամբ։ Արցախի համար փորձություններով և տեսանելի խոչընդոտներով լի այս ժամանակաշրջանում  Ձեր վրա են սևեռված բոլոր արցախցիների հայացքները, ովքեր հույսով սպասում են կամավորաբար հանձն առած իրենց նեղությունների ու զրկանքների դրական հանգուցալուծմանը։  Իրապես  ծանր է լուծը, բայց քրիստոնյայի համար ցանկացած լուծ դառնում է քաղցր և տանելի, եթե այն կրում է սիրով ու հանուն սրբազան գաղափարի։

Քաջատեղյակ լինելով Ձեր նախընթաց ճանապարհին և Արցախի պետականաշինության գործում ունեցած մեծ ավանդին, համոզված ենք, որ միևնույն նախանձախնդրությամբ պիտի շարունակեք ծառայել մեր ժողովրդին նաև այս նոր պաշտոնում։ Արդեն 32 տարի է, ինչ արցախցիները կանգնած են հայ ժողովրդի գոյության և արժանապատվության պայքարի առաջնագծում  և բազում զրկանքներ ու տառապանքներ են կրել ու դեռ շարունակում են կրել։ Բազմավաստակ մեր ժողովուրդը այսօր ամեն ինչից առավել կարիք ունի սիրո և անկեղծության, և առաջին հերթին՝ իր երկրի ղեկավարի կողմից։ Արցախի քաղաքական դաշտում առկա համերաշխության և միասնականության մթնոլորտը պետք է դառնա մեր պայքարի ամուր  հիմքը և ողջ հայության համախմբման շարժիչ ուժը։

Ուստի այսօր մենք ուժից ու համարձակությունից ավելի՝ կարիք ունենք  իմաստության, որովհետև առանց իմաստության ամեն ինչ կարող է փոխվել չարիքի։ Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ կատարյալ իմաստության սկիզբը Աստծո հանդեպ ունեցած երկյուղն է։ Առ Աստված ամուր հավատքը և մաքուր խիղճը ամուր պարիսպ են յուրաքանչյուր մարդու և ազգի համար։ «Եթե Աստված չշինի տունը, զուր են աշխատում այն շինողները, եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր տեղն են հսկում պահապանները » (Սաղմոս 127։1)։ 127 – րդ սաղմոսի այս գեղեցիկ տողերից ներշնչված՝ աղոթում ենք, որ դուք կարողանաք իմաստությամբ և խոհեմությամբ թեթևացնել մեր երկրի հոգսը, ապահովել արցախահայության խաղաղ կյանքը իր աստվածապարգև  հայրենիքում։

Աստված օրհնի Ձեր նոր առաքելությունը»։

Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան շնորհավորական ուղերձ Սամվել Շահրամանյան Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին