f

Անկախ

Հասարակությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, այժմ էլ երեխաներին են բաժանում արտոնյալների և ոչ արտոնյալների


Գործող իշխանությունները հանրությանը բաժանեցին սևերի և սպիտակների, այժմ էլ երեխաներին են բաժանում արտոնյալների և ոչ արտոնյալների: 

Մանկապարտեզ հաճախելը յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման անքակտելի մասին է: Բայց արի ու տես, իշխանությունները աջ ու ձախ բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություն են տալիս Երևանում, բայց մոռանում են, որ այդ բազմաբնակարանների կողքին նույն տեմպերով նաև մանկապարտեզներ պետք է կառուցվեն: Արդյունքում պետական մանկապարտեզ հաճախելը շարքային քաղաքացու երեխայի համար դարձել է անհասանելի շռայլություն: Իսկ եթե երեխայի ծնողն ամսական բավականին  կլորիկ գումար չի վաստակում, որ կարողանա առնվազն 70-80 հազար հատկացնել մասնավոր մանկապարտեզին,  ապա այդ երեխան այդպես էլ դպրոց կգնա՝ մանկապարտեզ ոտք չդրած: Իսկ 21-րդ դարում, երբ մարդկային կապիտալի կրթության մակարդակից ու որակից է կախված պետությունների բարեկեցությունը, առնվազն մեկ քայլ հետ ենք մնում աշխարհից՝ պետական մակարդակով  նախնական կրթությունից զրկելով մատաղ սերնդին: 

Թակարդ միամիտ ծնողի համար

Երևան քաղաքում մանկապարտեզների հերթագրումն օնլայն է՝ մեկ միասնական հարթակում: Երեխային հնարավոր է հերթագրել երկու տարին լրանալու օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսած՝ անկախ ծննդյան ամսից: Ուսումնական տարին մեկնարկում է սեպտեմբերի 1-ին, այսինքն հունվարին հերթագրված երեխաները, եթե բախտները բերի, սեպտեմբերին մանկապարտեզ կհաճախեն: Բայց արի ու տես, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Հունվարի 1-ին հյուրեր ընդունելու կամ հյուր գնալու փոխարեն կարող եք նստել համակարգչի առջև ու ձեր երեխային հերթագրել մոտակա մանկապարտեզում՝ վստահ լինելով, որ սեպտեմբերին անպայման հերթ կհասնի՝ չէ որ հերթում առաջինն եք: Բայց սեպտեմբերին կարող է պարզվել, որ ձեր երեխային միևնույն է, հերթ չի հասել, քանի որ դուք արտոնյալ խավի ներկայացուցիչ չեք, ձեր երեխան էլ մանկապարտեզ արտահերթ ընդունվելու իրավունք չունի: Ընդ որում, մինչև օգոստոսի 31-ն  այդպես էլ չեք իմանա՝ հաջորդ օրը ձեր երեխան մանկապարտեզ հաճախելու է, թե ոչ. Չնայած խմբերի ձևավորումը սկսվում է օգոստոսի 20-ից, սակայն մինչև սեպտեմբերի 1-ը  արտահերթ ընդունվելու իրավունք ունեցող երեխաներ կարող են հերթագրվել տվյալ մանկապարտեզում՝ դուրս թողնելով սովորական երեխաներին:   Այս խնդիրն հատկապես առկա է վերանորոգված, քիչ թե շատ բարվոք շենքային պայմաններ ունեցող մանկարապտեզներում: Որպես օրինակ մատնանշեմ Նոր-Նորքում գտնվող վերանորոգված մանկապարտեզներից մեկը, որտեղ «Կրտսեր 1» խմբում առկա 20 տեղերի համար այս տարի  հերթագրվել էր 80 երեխա, որոնցից 30-ը՝ արտահերթ ընդունվելու իրավունքով: 

Ի՞նչ պետք է անի ծնողը, որը պետք է աշխատանքի վերադառնա երեխայի 2 տարին լրանալուց հետո: Կամ պետք է ընտրի տարածքի ամենաանմխիթար, ոչ բարվոք շենքային պայմաններ ունեցող, գուցե նաև ծնողների շրջանում վատ համբավ ունեցող պետական մանկապարտեզը և էլի հերթագրի իր երեխային նույն հունվարի մեկին, այլապես անգամ այդտեղ հերթ կարող է չհասնել: Կամ էլ պետք է նախապատվությունը տա մասնավոր մանկապարտեզներին, որոնց  գները սկսվում են 70 հազար դրամից: Ընդ որում, 70 հազար դրամ ծնողը վճարում է պետական մանկապարտեզին համարժեք պայմանների համար: Մի փոքր լավ պայմաններ և կրթական բովանդակություն  ունեցող մասնավոր մանկապարտեզների ամսական վճարը համարժեք է բուհական կրթության տարեկան վճարին: Իսկ ի՞նչ անի ծնողը, որն իրեն չի կարող թույլ տալ մասնավոր մանկապարտեզ, պետական մակնապարտեզում էլ հերթ չի հասել, տանն էլ տատիկ չունի, որը կխնամի երեխային, մինչ ծնողներն աշխատանքի են: Ճիշտ է, մտածի կոռուպցիոն սխեմաների մասին: Ընդհանրապես, Հայաստանում ցանկացած օրենք ու կարգ մշակված է այնպես, որ մարդուն դրդի կոռուպցիոն սխեմաներում ներգրավվել, որ ամենաազնիվ մարդն էլ ինչ-որ պահի ճարահատյալ մտածի՝ իսկ մի գուցե մաղարիչով էս հարցը կլուծվի:

Ովքե՞ր են արտոնյալները

ԿԳՄՍ նախարարի 2021թ. հոկտեմբերի 11-ի հրամանով սահմանվել է, թե ովքեր ունեն մանկապարտեզ արտահերթ ընդունվելու իրավունք: Ողջունելի է, որ այդ ցանկում են զինվորականները: Ի վերջո, այդ մարդիկ իրենց կյանքի գնով մեր երկրի անվտանգությունն ու բոլորիս խաղաղ քունն են ապահովում, և նրանց երեխաները կարող են ու պետք է որոշակի արտոնություններ ունենան: Արտոնյալ են նաև հաշմանդամություն ունեցող, 3 և ավել երեխա ունեցող ծնողների երեխաները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, տվյալ մանկապարտեզ հաճախող քույր կամ եղբայր ունեցող երեխաները, այդ հաստատության աշխատակիցների երեխաները: Եթե զինվորականների պարագայում արտահերթ ընդունվելու իրավունքը հասկանալի է, ապա մյուսների պարագայում՝ ոչ: Ավելին, տրամաբանական չէ արտահերթ ընդունվողների համար քվոտաներ չսահմանելը: Օրինակ՝ 20 տեղանոց խմբում 5-7 տեղը կարելի է հատկացնել արտահերթության իրավունքով ընդունվողներին: Բայց չի կարելի մանկապարտեզ հաճախելու իրավունքից զրկել երեխային միայն այն բանի համար, որ նա կամ նրա ծնողը հաշմանդամ չեն, որ ծնելիությունը խոչընդոտելու  պետական քաղաքականության հետևանքով նա զրկված է քույրեր ու եղբայրներ ունենալու շռայլությունից: 

Ստացվում է, իշխանությունները չեն բավարարվում հասարակությանը սևրի ու սպիտակների բաժանելով: Այժմ էլ մանկապարտեզային տարիքից են երեխաներին սգմենտավորում, արտոնյալների ու ոչ արտոնյալների բաժանում: Հատուկ է արված սա, թե տգիտության հետևանք է, դժվար է ասել: Բայց հստակ է, որ «Хотели как лучше, а получилось как всегда»: 

 

էսսե խմբագրի ընտրանի Կրթություն եվ գիտություն Մանկապարտեզ Երևանի քաղաքապետարան ԿԳՄՍՆ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին