«Հայաստանի կառավարության եւ Չեխիայի կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը կնքվել է դեռեւս 2019թ. ապրիլի 9-ին։ Այնուամենայնիվ, այն առ այսօր չի վավերացվել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, համապատասխան հարցի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 11-ին ասել է հանրապետության պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ համաձայնագրով սահմանվում են համագործակցության հիմնական ուղղությունները ռազմատեխնիկական ոլորտում։ «Մասնավորապես, կարգավորվում են փոխհարաբերությունները՝ կապված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, վերահսկման որակի, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման հետ՝ռազմատեխնիկական ընկերություններին աջակցության տրամադրմամբ եւ տեղեկատվության պահանմամբ»,- ասել է Սարգսյանը