f

Անկախ

33-ամյա տղամարդը փողերի լվացմամբ օրինականացրել է արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակված մոտ 115 մլն դրամը


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում  ավարտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ՝ քննությամբ դեռս չպարզված անձինք, նախնական համաձայնությամբ, 2021 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին Արաբական Միացյալ Էմիրություններում գործող 5, Կատարում գործող 3 բանկերի, ֆինանսական ծառայություններ տրամադրող ավստրալական ընկերության և 1 բանկի թողարկած բանկային քարտերի շահառուներից համակարգչի միջոցով հափշտակել են 190.729.061 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ։

Ապա հայաստանյան բանկերից մեկի կողմից սպասարկվող համակարգով, 306 միջազգային գործարքներով՝ փոխանցումներով, այդ գումարը, Երևան քաղաքի 33-ամյա բնակչի գիտությամբ և համաձայնությամբ, ուղղվել է ՀՀ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի հարկերի միասնական հաշվին՝ հօգուտ Հայաստանում գործող թվով 8 անհատ ձեռնարկատերերի և  ՍՊ ընկերության: Քննությամբ պարզվել է, որ նշված ԱՁ-ներից մեկը և ՍՊ ընկերությունը պատկանում է նույն 33-ամյա տղամարդուն:

Հափշտակված վերոհիշյալ գումարից առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 59.259.823 ՀՀ դրամը, ՀՀ-ում գործող նշված բանկի կողմից վերադարձվել է արտասահմանյան բանկերի քարտապաններին՝ վերջիններիս բողոքների և որպես կասկածելի գործարքներ համարվելու պատճառով։ Սակայն մնացած 131.469.238 ՀՀ դրամը բանկի կողմից սպասարկվող` ՀՀ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով տարբեր մասնաբաժիններով փոխանցվել է տվյալ վճարային համակարգում գործող հարկերի միասնական հաշվին` ի օգուտ անհատ ձեռնարկատեր 33-ամյա տղամարդու և նրա հետ փոխկապակցված 5 անհատ ձեռնարկատերերին՝ իբրև վերջիններիս հարկային պարտավորությունների մարմանն ուղղված գումար։ Դա այն դեպքում, երբ նշված կազմակերպությունները կամ հարկային պարտավարություններ չեն ունեցել, կամ ունեցել են չնչին հարկային պարտավորություններ:

Այնուհետև, 33-ամյա երիտասարդը, փաստացի տիրապետելով անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության դրամական շրջանառություն իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերին և տեղեկատվությանը, հափշտակված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, հարկային պարտավորությունների գերավճար գումարները հետ ստանալու վերաբերյալ անհատ ձեռնարկատերերի անունից ՀՀ ՊԵԿ-ին  ներկայացրել է էլեկտրոնային դիմումներ և փաստացի հետ է ստացել 115.651.800 ՀՀ դրամը։ Այսինքն` օրինական շրջանառության մեջ դնելով ու օրինական տեսք հաղորդելով՝ տնօրինել է հանցավոր ծագում ունեցող նշված գումարը:        

2023 թվականի օգոստոսի 29-ին հսկող դատախազի կողմից բավարարվել է 33-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին քննիչի միջնորդությունը, և ձեռք բերված փաստերի հիման վրա վերջինիս  ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում, դատարանի որոշմամբ, փոխարինվել է գրավով՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով:

33-ամյա երտասարդի կողմից փողերի լվացման վերաբերյալ ավելի վաղ առանձանցված վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

33-ամյա երիտասարդի, նրան փոխկապակցված ԱՁ-ների շարժական և անշարժ գույքերի վրա դրվել է կալանք։ 

ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելը) քննվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում` արտասահմանյան բանկերից տեխնոլոգիաների կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղությամբ։

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին