Թուրինի «Յուվենտուսի» սեփականատեր Անիելիների ընտանիքը մտադիր է վաճառել ակումբը, հաղորդում է Il Giornale-ն։ 100 տարուց ավելի այս ընտանիքն է «Յուվենտուսի» սեփականատերը։
«Յուվենտուսի» շուկայական գինը գնահատվում է 800 միլիոն եվրո։ Անիելիների ընտանիքը կփորձի այն վաճառել 1,5 միլիարդ եվրոյով։
2022թ․ նոյեմբերին ֆինանսական խարդախությունների հետեւանքով ակումբի նախագահի պաշտոնից հեռացավ Անդրեա Անիելին, որը ակումբը ղեկավարում էր 2010 թվականից։
Իտալիայի անցած առաջնությունում «Յուվենտուսը» գրավել է 7-րդ տեղը։