f

Անկախ

Առնվազն տարօրինակ է, որ այն Արսեն Թորոսյանը, որը չէր էլուզում լսել առողջապահության ոլորտում որևէ բիզնես շահի մասին, այժմ այդ մասին խնդիր է բարձրացնում. Լուսինե Բադալյանը՝ Արսեն Թորոսյանին


 

ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը խտրական ու հակամրցակցային է համարում ՔՊ-ական պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը։ Այս մասին նա հայտարարեց ՀՀ ԱԺ հերթական նիստի ժամանակ։

«Այս օրենքը ո՛չ միայն իր նպատակին հասնելու մասով այնքան էֆեկտիվ չի լինելու, այլև առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ։ Դրանցից մեկը լինելու է գների բարձրացումը՝ որոշակի ծառայությունների համար։ Կան բժշկական հաստատություններ, որոնք նույն սրտի ստենտը գնում են մեկը 110 հազ. դրամով, մյուսը՝ 65 հազ. դրամով։ Հիմա այդ 65 հազ դրամով գնողն ստիպված այդ նույն ստենտը գնելու է 110 հազ. դրամով՝ առանց որակի որևէ բարելավման, որովհետև դա արդեն իսկ շատ բարձր որակի ստենտ է»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ դա վերաբերելու է նաև բազմաթիվ այլ բժշկական պարագաների, որոնք տեղադրվում են ու մնում մարմնի մեջ։

Պատգավորը հայտարարեց, որ իր համար այդպես էլ անհայտ է մնացել, թե ինչպես է ստուգվելու օրենքում գրված մեխանիզմի կատարման գործընթացը։

«Էլ չեմ ասում, որ սա հակամրցակցային օրենք է, ինաև խտրական։ Բազմաթիվ հարցեր նշվեցին, որ տարբերություն չպետք է լինի մեր տարբեր տեսակի պացիոնտների միջև։ Իմ խորին համոզմամբ, եթե նույնիսկ ուզում ենք կարգավորել սա, ապա դա պետք է արվի պարոն Նազարյանի նշած մեխանիզմով, որ բոլոր ներմուծվող բժշկական պարագաների դեպքում գործի նույն սկզբունքը»,- ասաց նա։

Թորոսյանի հայտարարությանն արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հայտարարելով, որ օրինագիծը ներկայացվել է վճարվող գումարներին համահունչ որակը բարձրացնելու նպատակով՝ հավելելով, որ Թորոսյանի բարձրացրած բոլոր հարցերը քննարկվել են։
«Ինձ համար մի փոքր անհասկանալի է այն հանգամանքը, որ այն Արսեն Թորոսյանը, որը ժամանակին առողջապահության որակի և մեծ գաղափարների համար պայքարում էր, մրցակցությունը, բիզնես շահը նրան առանձնապես չէր հետաքրքրում, և դա ինձ համար ողջունելի է։ Այսօր առողջապահության որակի և ծառայությունների համար պայքարելու ընթացքում լսել կարծիք, որ մենք որևիցե մեկի բիզնեսին վնաս ենք հասցնում, ազատ մրցակցության պայմաններ չենք ստեղծում՝ ինձ համար առնվազն տարօրինակ է»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ մրցակցությունը կայանալու է միանման չափանիշների հիմքում։

Լուսինե Բադալյան Արսեն Թորոսյան ՀՀ ԱԺ Հայաստան Տեսանյութ

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին