f

Անկախ

7-րդ դասարանի երեխային հաստատված դասագրքով ստիպում են ատել հայոց պատմությունը


ԴԱՐՁՅԱԼ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Նախ, սկսենք նրանից, որ ոչ մի կերպ չհիմնավորվող` սխալ որոշում է Հայոց պատմությունը դասավանդել 7-րդ դասարանից, սա բերել է նրան, որ 7-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը ներառում է և' 6-րդ դասարանի նյութը, և' 6-7-րդ դասարանների հայոց եկեղեցու պատմության նյութը, և' 7-րդ դասարանի հայոց պատմության նյութը:

Այսինքն, մեկ ուսումնական տարում` 12 տարեկան երեխան ստիպված է սովորել այնքան նյութ, որքան սովորում էր երկու ուսումնական տարվա ընթացքում:

Ելնելով սրանից, դասագրքերի հեղինակները ստիպված խտացրել են նյութը, կամ որոշ բաներ դուրս թողել դասագրքից, ընդ որում, որպես դասագիրք հաստատված` Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած գիրքը, ի տարբերություն մերժված տարբերակի` Աշոտ Ղուկասյանի, Արսեն Ղուկասյանի և Անժելա Տերյանի հեղինակած դասագրքի` բավականին անհաջող է, թե' շարադրանքի բարդությամբ, թե' ժամանակագրության խախտմամբ, և թե' գաղափարական ու հետապնդած նպատակների առումով:

Մասնավորապե'ս, դասագրքի հաստատված տարբերակը հեռավոր ու անուղղակի կերպով հիշեցնում է 19-րդ դարում` քաղաքական նպատակներով ստեղծված «հայերի եկվորության տեսությունը» (ըստ դրա հայերի նախնիները իրենց անունը կրող լեռնաշխարհ եկել էին բալկաններից, այս տեսությունը խորհրդային շրջանում Ստալինի պատվերով զարգացրեց ու «հիմնավորեց» Դյակոնովը, որը հետագայում, սակայն խոստովանեց, որ կեղծել է պատմությունը, Ստալինի հանձնարարությամբ), ապա ժամանակակից տարբերակում` 80.000 տարի առաջ Աֆրիկայից, բազմաթիվ «շրջագայություն» կատարելուց հետո` հայերի հեռավոր նախնիները եկել են Հայկական Լեռնաշխարհ....

Եվ հարց է առաջանում, այդ դեպքում ինչպե՞ս է, որ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարանձավում հայտնաբերված մաքրդկային մնացորդները 300.000 տարով են թվագրվում, Զովունի գյուղից ոչ հեռու` Հրազդանի կիրճի քարանձավում գտնված մարդու մնացորդները ևս գրեթե նույն ժամանակաշրջանի են (այսպես կոչված նեանդերթալյան), իսկ Գուգարքի հնավայրի տարիքը 1.8 միլիոն է, բայց մոտ 80.00 տարի առաջ Արևելյան Աֆրիկայից, մարդը հասավ Հայկական Լեռնաշխարհ:

Փաստ է, որ դասագրքի հաստատված տարբերակում, շատ նրբորեն առաջ է տարվում թե գիտականորեն և թե Աստվածաշնչի միջոցով վաղուց հերքված «հայերի եկվորության տեսությունը», այն դեպքում, երբ գո՛նե հնդեվրոպական ժողովուրդների նախնիները` իրենց ապագա հայրենիքներ գնացել են հենց Հայկական Լեռնաշխարհից, և խոսքը միայն բասկերի մասին չէ, այլ նաև հիքսոսների, բրիտների, բավարների, դասկոնների և այլն....

Թվում է, այսքանը բավարար էր, դասագիրքը մերժելու համար, բայց մերժելի, անհասկանալի ու առնվազն տարօրինակ գաղափարներ, այս դասագրքում շատ կան:

ՀԱՅԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ....

Դասագրքի հաստատված տարբերակում միայն հպանցիկ նշվում է, որ Մովսես Խորենացին հայերին վերագրում է տեղական ծագում, և այն էլ առասպելի հիման վրա, և ոչ մի խոսք վերը նշված գտածոների, ինչպես նաև Աստվածաշնչի վկայությունների մասին, որոնց համաձայն «Աստված մարդկությունն արարել է Եդեմ-Դրախտում, որը գտնվում էր Եփրատ, Տիգրիս, Գեհոն (Արաքս) և Փիսոն (Ճորոխ) գետերի ակունքների շրջանում» ասել է թե Հայկական Լեռնաշխարհում, և ի հարկե ոչ մի հիշատակություն համաշխարհային ջրհեղեղի, Արարատի վրա Նոյյան Տապանի հանգրվանելու և Հայկական Լեռնաշխազրհից մարդկության վերասկզբնավոման մասին....

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ`

Դասագրքի հաստատված տարբերակում Արատտան, համարվում է առասպելական, որի տեղորոշումը (Հայկական Լեռնաշխարհի հարավ և Միջագետքի հյուսիս, իրականում այս հատվածում գտնվել է հայկական մեկ այլ պետական կազմավորում Միտաննին), դեռ վարկածային է....

Ներողություն, իսկ պատահաբար Արատտան Վանա լճի ավազանում չէ՞ր գտնվում, և չե՞ք մոռացել նշել, որ այն ԱՐԱՐԱՏ անվան նախաձևն է, և կոչվել է «աստվածային սուրբ օրինաց երկիր» ու «անմահների երկիր», և ի դեպ Արատտայի հովանավոր Աստվածն էր Հայկը, որը համարվում էր տիեզերական ջրերի և իմաստության Աստված Հայայի որդին` այս մասին ի հարկե հաստատված դասագրքում ոչ մի խոսք չկա, որովհետև հայերի ծագման մասին Խորենացու «տեղական» տեսությունը հիմնված է «առասպելի վրա»:

Դպրոցներ ուղարկվող դասագրքում հեղինակը «մոռացել» է նաև Միտաննի հայկական պետության մասին, որը ինչպես ասվեց գտնվել է Հայկական Լեռնաշխարհի հարավային և Միջագետքի հյուսիսայիրն մասերում, և հաճախակի բախվել Եգիպտոսի հետ (ստացվում է, որ եթե հայ երեխան, որևէ օտարալեզու աղբյուրում կարդա, որ Միտաննին քրդական կամ թուրքական պետակիան կազմավորում էր, գաքղափար անգամ չի ունենա, որ այն իրականում հայակական պետական կազմավորում էր), մի քանի հպանցիկ խոսք Հայասայի մասին, որը իրականում ժամանակի չափանիշներով մարտադաշտ էր դուրս բերում ահռելի ռազմական ուժ 700 մարտակառք և 10.000 հեծելազոր ու ոչ մի հիշատակություն Հայասսայի տեղորոշման մասին` Հայկական Լեռնաշխարհի արևմտյան մաս` Սև ծովի, Հայկական Տավրոս լեռներիր, Եփրատ գետի և Վանա լճի միջև (միթե՞ սա «հարևան» Թուրքիային չնեղացնելու համար «մոռացված» փաստ է), նույնպիսի հպանցիկ ձվով էլ հիշատակված է Նաիրի երկիրը, որը ըստ ասուրական արքաների ունեցել է 250 քաղաք` իրենց զորավոր պարիսպներով, և պետությունների դաշինքից վերածվել է մեկ միասնական պետության:

Ոչ մի խոսք Հայկազունիների Արարատյան թագավորության մասին, ընդհանուր նկարագրություն Վանի (Ուրարտու) թագավորության մասին.....

Նշվում է, որ Արգիշտի Ա-ն Ք.Ա. 782թ-ին կառուցեց Էրեբունի քաղաք-ամրոցը, և ոչ մի խոսք այն մասին, որ Էրեբունին ներկայիս ՀՀ մայրաքաղաք Երևանն է (մի գուցե որևէ մեկը համարում է, որ ադրբեջանցիները ճի՞շտ են և Երևանը կառուցել է Ռևան Ղուլի խանը....), և ի հարկե ոչ մի հիշատակություն նույն Արգիշտիի կառուցած Արգիշտիխինիլի-Արմավիր քաղաքի մասին:

Վանի թագավորության վերաբերյալ մեկ անգամ արդեն նշել եմ, դասագրքում հատուկ շեշտված հարեմով Մենուայի ինքնագովք անելու մասին` այն Մենուայի, որ Վանի թագավորության հզորագույն տիրակալը լինելով, իր հետնորդներին շեն, բարեկեցիկ, հզոր ու ընդարձակվող պետություն էր ժառանգել:

Ինչևէ գանք հաջորդ շրջանին`

ՀԱՅԿԱԶՈՒՆ-ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻՆ

Այստեղ, չգիտես ինչու՞ մինագամից խոսվում է Պարույրի մասին (ոչ թե Պարույր Սկայորդի, այլ Պարույր Հայկազուն, Սկայորդին Պարույրի հոր անունն էր), չհիշատակելով նրա հորը 17 տարի թագավորած Սկայորդի Հայկազունին, հպանցիկ խոսք Երվանդ Ա-ի մասին, առանց անգամ Երվանդական թագավորության հիմնադրման գոնե մոտավոր թվականը նշելու, Տիգրան Երվանդյանի Աքեմենյան տերության փոխարքա լինելու, նրա նվաճումների մասին.... դարձյալ լռություն :

Դեպի Հայաստան ուղարկված և հայերից պարտություն կրած Մակեդոնացու զորաբանակի մասին, ոչ մի խոսք:

Ինչ վերաբերում է ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ

Ե՞րբ է գահ բարձրացել հայոց պատմության ամենասիրված արքան...լռություն, նշվում է, որ Արտաշես Ա-ն Հայքին վերամիավորեց նրանից անջատված երկարամասերը, ո՞ր երկրամասերն էին դրանք, դարձյալ ոչ մի խոսք.... և միանգամից Ք.Ա. 95թ-ին գահ է բարձրանում Տիգրան Մեծ, իսկ նրան նախորդած երկու արքանե՞րը....

Խոսվում է Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին կարճ ու հպանցիկ, չի նշվում Տիգրան Մեծի կառուցած մյուս երեք Տիգրանակերտների մասին, որոնցից մեկը Արցախում:

Թեմայի վրա շատ չծանրանալու համար, մի երկու դիտարկում էլ միջնադարի մասին, մասնավորապես Վարդանանց պատերազմի և Ավարայրի ճակատամարտի մասին խոսելիս, նշվում է. «Վասակ Սյունին հույս ուներ հասնել փոխզիջման պահպանելով հայկական ինքնավարությունն ու դավանանքի ազատությունը»։

Շա՜տ «հանճարեղ» ձևակերպում է, «փոխզիջում»` դավանափոխություն պահանջողից` դավանանքի ազատություն ստանալու համա՞ր (ի վերջո փոխզիջումը վերջին տարիներին Հայաստանում ամենասիրելի բառն է դարձել, և մեզ փոխզիջող սերունդ է անհրաժեշտ, ոչ թե կռվող ու հաղթող):

Շատ վատ է ներկայացված հայ ժողովրդի հակակարաբական ապստամբության ժամանակաշրջանն ու Բագրատունյաց թագավորությունը, ժամանակագրական խառնաշփոթով, գահակալների ոչ ամբողջական ցանկով։

Հայոց եկեղեցու պատմության վերաբերյալ դասերը ներկայացված են թերի, խճողված ու անհասկանալի։

Սա դեռ ամենը չէ, դպրոց ուղարկվող վայ դասագրքի անվերջանալի թերությունների, և այս ամենը հաշվի առնելով հարց է առաջանում, ի՞նչ հիմքով է մերժվել Աշոտ Ղուկասյան, Արսեն Ղուկասյան, Անժելա Տերյան դասագիրքը, որտեղ չկան իմ կողմից մատնանշված բոլոր թերությունները, ժամանակագրությունն ու երեխաների համար մատչելի «լեզուն» էլ պահպանված է։

Նույն Արսեն Ղուկասյանը հեղինակ է նաև 5-րդ դասարանի «Իմ Հայրենիքը» դասագրքի, որը բավականին հաջողված դասագիրք լինելով հանդերձ, հետ է կանչվել, որովհետև ոմանց քիմքին հաճո չէ հայրենասեր սերունդը։

7-րդ դասարանի երեխային հաստատված դասագրքով ստիպում են ատել հայոց պատմությունը։

 

դասագրքեր Անի Մելքոնյան ՖԲ Գրառում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին