f

Անկախ

Որտե՞ղ են սովորում պաշտոնյաների երեխաները. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. Ժամանակ առ ժամանակ թեժանում են խոսակցությունները այս կամ այն քաղաքական գործչի ընտանիքի անդամների, մասնավորաբար զավակների հետ կապված, որոնք ուսանում են արտասահմանում: Արտերկրում ուսանելն ինքնին չի կարող դատապարտելի լինել, առավել ևս, եթե «դրսում» սովորողներն, ի վերջո, իրենց գիտելիքներն ի սպաս են դնում մեր երկրի զարգացմանը: Այդուամենայնիվ, նման թեմաների շահարկումների պակաս չկա, բնականաբար՝ քաղաքական ենթատեքստով:

Հետաքրքիր է, որ «հակաարտասահմանյան» այս արշավին վերջերս ակտիվորեն մասնակցում են իշխանական ու մերձիշխանական որոշ շրջանակներ: Ավելին, երբեմն այս դաշտից ոչ միայն մեղադրանքներ են հնչում, թե այդ ինչ փողերով են սովորում քաղաքական գործիչների երեխաները, այլև կարծիքներ են հնչում, թե արտերկրում սովորելու «ուղարկելը» նշանակում է անվստահություն մեր երկրի կրթական համակարգի նկատմամբ:

Մոտեցումն, իհարկե, մեղմ ասած, վիճելի է, սակայն, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա մի շարք պաշտոնյաների ևս պետք է մեղադրել նման «անվստահության» մեջ: Հիշենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իր դուստրն ընդունվել է Գերմանիայում գործող միջազգային դպրոց: Մեր տեղեկություններով, Գերմանիայում է սովորում նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դուստրը:

Կրկնենք, արտերկրում ուսանելը պախարակելի չի կարող լինել, ընդհակառակը, սակայն հետաքրքիր է, որ «դրսում» են սովորում հենց մեր երկրի կրթական համակարգի գլխավոր պատասխանատուի և վարչապետի երեխաները: Իսկ նրանցով, այսպես ասած, չի սահմանափակվում այն պաշտոնյաների ցանկը, որոնց զավակները սովորում են արտասահմանյան բուհերում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 12. 09․ 23 թ համարում։

ՔՊ դպրոց Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին