f

Անկախ

Ինչի՞ հետ է կապված «կարճման» շրջադարձը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին հայտնվելուց հետո նրա ամենասիրելի քաղաքական գործիքը եղել է իրավապահ համակարգի միջոցով ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական ճնշումներ իրականացնելու պրակտիկան: Լրատվամիջոցները, քաղաքական գործիչները, իրավաբաններն անընդհատ ահազանգում են, որ իշխանությունների հրահանգով քաղաքական գործեր են «կարվում»:

Մշտապես նշվել է նաև, որ այդ գործերի, վարույթների գերակշիռ մեծամասնությունը պարզապես «ջուր» է։ Մենք ոչ մեկ անգամ տեղեկացրել ենք, որ իրավապահները պարզապես կրակն են ընկել այդ գործերի ձեռքը. դրանք «մինչև վերջ» հասցնել չեն կարողանում, քանի որ հիմքեր չկան, կարճելու համար էլ «վերևից» ուղիղ թույլտվություն է պետք: Մյուս կողմից՝ նման գործերի քանակն այնքան շատ է, որ քննիչները չեն հասցնում այլ գործերի «անդրադառնալ»: «Փաստ» թերթի տեղեկություններով, Քննչական կոմիտեն վերջին շաբաթների ընթացքում մոտ մեկ տասնյակի հասնող՝ իրավաբանների կողմից քաղաքական որակվող գործեր է կարճել։

 

Թերթի աղբյուրը հայտնում է, որ քննիչները «մեղադրյալներին» կանչել են «հարցաքննության» և տեղում հասկացել, որ իրականում ոչ մի հանցակազմ չկա, ինչից հետո համապատասխան ձևակերպումներ են արել և դատախազներին միջնորդել, որ տվյալ գործերը կարճվեն։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ առաջիկայում կարող են կարճվել նաև բավական աղմկահարույց գործեր՝ հնչեղ անուններով: Թե ինչի հետ է կապված այս կտրուկ շրջադարձը, ճշտել չհաջողվեց, սակայն, մեր աղբյուրը հայտնում է, որ այս հանգամանքը անգամ փաստաբանների շրջանում է զարմանք առաջացրել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 12. 09․ 23 թ համարում։

ՀՀ Քննչական կոմիտե քրեական գործեր Հայաստան

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին