«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, անցած շաբաթ Մանե Թանդիլյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան՝ քաղաքական գծով պատասխանատուի հետ։ Քննարկվել են Երեւանի ընտրություններին առնչվող հարցեր։ Այս հանդիպումն ուշագրավ է նրանով, որ օրեր առաջ էլ Մանե Թանդիլյանը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ։
Մեր տեղեկություններով՝ Երեւանի ընտրությունների այլ թեկնածուների հետ նման հանդիպումներ չեն եղել։ Կարելի է եզրակացնել, որ Արեւմուտքն աջակցում է կամ գոնե փորձում է հարաբերություններ կառուցել նաեւ ընդդիմադիր ուժերի հետ, ինչը նշանակում է, որ չեն բացառում, որ Հայաստանում կարող է քաղաքական իրավիճակ փոխվել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12. 09․ 23 թ համարում։