f

Անկախ

Բաց նամակ Եվրոպայի ռաբբինական կենտրոնին՝ ի պատասխան Եվրոպայի ռաբբինական կենտրոնի՝ Արցախում տիրող իրավիճակը խեղաթյուրող նամակի


 Բաց նամակ Եվրոպայի ռաբբինական կենտրոնին
Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտից (Զորյան ինստիտուտի բաժին)

 

11 սեպտեմբերի, 2023 թ

Եվրոպայի ռաբբինական կենտրոնի հարգելի անդամներ,
 
Որպես 1982 ից վեր ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությանը նվիրված, շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը խորապես մտահոգված է եւ կտրականապես մերժում է այն բաց նամակը, որ հրապարակվել է Եվրոպայի ռաբբինական կենտրոնի կողմից՝ ստորագրված Եվրոպայի առաջատար հիսուն  50 ռաբբիների կողմից։
 
Մենք գիտակցում ենք, որ ներկայումս ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հակասեմիտիզմը պատմականորեն բարձր մակարդակի վրա է: Մենք եւս դատապարտում ենք վերջին շրջանում լայն տարածում գտած այն միտումը, որում հոլոքոստին վերաբերող պատկերներն ու լեզուն շահարկվում են, հատկապես Քովիդ -19 -ի համաճարակի հետ կապված։ Կցանկանայինք, սակայն, նշել, որ «ցեղասպանություն» բառը, որը հորինել է հրեա գիտնական Ռաֆայել Լեմկինը 1943/1944 թթ., որպես օրենք ընդունվել է 1948 թվականին՝ Հայոց ցեղասպանությունից շատ տարիներ անց, որպես Շոայի հետեւանք։  1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիայի երկրորդ հոդվածում ասվում է՝
 
Ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից որևէ մեկը, որը կատարվել է ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ

(ա) խմբի անդամների սպանությունը,

(բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում պատճաոելը,

  (գ) խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը,

(դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները,

(ե) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին։

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ցեղասպանության հանցագործության վերը նշված սահմանումը չի ներառում որևէ հիշատակում զոհված մարդկանց թվի կամ տառապանքի մեծության վերաբերյալ, այլ ավելի շուտ վերաբերում է խմբի ոչնչացման մտադրությանը: Համաձայն այս սահմանման՝ Սրեբրենիցայի ջարդերը (8 000 զոհ), Ռուանդայի (800 000 զոհ), Կամբոջայի ցեղասպանություններըը (2 միլիոն մարդ), Շոան (6 միլիոն մարդ) և Հայոց ցեղասպանությունը (1,5 միլիոն) բոլորն էլ համարվում են  ցեղասպանություն՝ ըստ Ցեղասպանության մասին կոնվենցիայի։ Այս տերմինի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի բնութագրման համար լիովին համապատասխանում է ցեղասպանության գիտական և իրավական ըմբռնմանը և ոչ մի կերպ չի նսեմացնում կամ նվազեցնում Հոլոքոստի կամ որեւէ այլ ցեղասպանության ողբերգությունը։ Իրականում տարբեր իրավաբաններ, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև մի խումբ ցեղասպանագետներ Արցախում տիրող իրավիճակը որակել են որպես ցեղասպանություն: Այնտեղ իրավիճակը պարզ «քաղաքական տարաձայնություն» չէ, ինչպես նկարագրված է ձեր նամակում։

 

Հուսով ենք, որ Եվրոպայի ռաբբինական կենտրոնը ի վիճակի է ըմբռնելու, որ  ցեղասպանության երևույթը եզակի չէ որևէ խմբի, ազգի, կրոնի կամ էթնիկ պատկանելության համար: Մի ողջ բնակչության ոչնչացման փորձը հանցագործություն է ողջ մարդկության դեմ և պետք է ճանաչվի որպես այդպիսին, անկախ նրանից, թե ով կարող է լինել դրա զոհը:


Մեր կարծիքով, ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ իրագործվող ոճրագործություն է, և, ցավոք, պատմության ընթացքում այս նողկալի հանցագործությանը զոհ են դարձել բազմաթիվ խմբեր, և այսօր էլ այս ոճրագործությունը շարունակում է տեղի ունենալ աշխարհի տարբեր մասերում: Սա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղին, որտեղ միտումնավոր ստեղծվել են կյանքի այնպիսի պայմաններ, որոնք նախատեսված են մեկ այլ խմբի ֆիզիկական ոչնչացման համար, ինչը վերը թվարկված Կոնվենցիայի II հոդվածում սահմանված ցեղասպանության ակտերից մեկն է։


 Զորյան ինստիտուտը՝ դասավանդելով համեմատական ցեղասպանագիտություն, ձգտում է ոչ թե առաջնային տեղ տալ տալ այս կամ այն ոճրագործությանը,  այլ  խորացնել մեր գիտելիքը  ընդհանուր օրինաչափությունների և միտումների վերաբերյալ, ինչը մեզ թույլ կտա ավելի արդյունավետ կերպով կանխելու ցեղասպանության դեպքերը ապագայում։ Մեր նպատակն է կրթել մարդկանց և դասավանդել ցեղասպանագիտություն՝ ստեղծելու համար ավելի ապահով և արդար աշխարհ:
 


Սիրով հրավիրում ենք ձեզ ծանթոանալու Զորյան ինստիտուտի գիտական ամսագրի՝ Ցեղասպանագիտության միջազգային հանդեսի հատուկ համարին՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում  տիրող իրավիճակին: Համարը հրատարակվել է Տորոնտոյի համալսարանի հրատարակչության կողմից, որին կարող ենք ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝  https://www.utpjournals.press/toc/gsi/15/1.

Ուրախ կլինենք ուղարկել ձեզ համարի տպագիր օրինակը։


 
Հարգանքով՝

 

Զորյան ինստիտուտի տնօրենների խորհուրդ
Ցեղասպանագիտության միջազգային հանդեսի խմբագիրներ
Սփյուռք․ անդրազգային ուսումանսիրությունների հանդեսի խմբագիրներ
Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի ֆակուլտետի անդամներ
Գործընկերներ

 

Դոկտոր Մորին Հիբերտ, Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, Կալգարիի համալսարանի քաղաքական գիտությունների դոցենտ. 


Դոկտոր Վարուժ Այվազյան, Զորյան ինստիտուտի կորպորատիվ խորհրդի նախագահ, Տորոնտոյի Միսիսսաուգայի համալսարանի ֆինանսների պրոֆեսոր և տնտեսագիտության ամբիոնի վարիչ
 
Դոկտոր Ալեքսանդր Ալվարես, Զորյան ինստիտուտի ակադեմիական խորհրդատվական խորհրդի փոխնախագահՑեղասպանագիտության միջազգային հանդեսի համախմբագիր, Հյուսիսային Արիզոնայի համալսարանի Քրեագիտության և քրեական արդարադատության պրոֆեսոր 


Դոկտոր Ռուբեն Ադալյան, Զորյան ինստիտուտի վարչության անդամ
 
Դոկտոր Ջոյս Ափսել, Նյու Յորքի համալսարանի հումանիտար գիտությունների կլինիկական պրոֆեսոր և Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների միջազգային ինստիտուտի նախագահ
 
Դոկտոր Հահիր Աուրոն, Իսրայելի Բաց համալսարանի պատվավոր պրոֆեսոր
 
Տիրան Ավետյան, Լակտոպուր ընկերության հիմնադիր նախագահ
 
Դոկտոր Թալար Չահինյան, Սփյուռք անդրազգային ուսումանսիրությունների հանդեսի համախմբագիր, Կալիֆորնիայի Իրվին համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի դասախոս 


Դոկտոր Դորիս Բերգեն,  Հոլոքոստի ուսումնասիրության պրոֆեսոր, Տորոնտոյի համալսարան
 
Դոկտոր Պետրոս Տեր- Մաթոսյան,  Պատմության պրոֆեսոր,  հրեական ուսումնասիրությունների պրոֆեսոր, Նեբրասկայի համալսարան
 
Ֆեդերիկո Գայտան Հայրապետյան, փաստաբան և Լուիզա Հայրապետյան հիմնադրամի նախագահ, Արգենտինա
 
Դոկտոր Էլիզա Վոն Յոդեն Ֆորգի, Հոլոքոստի եւ ցեղասպանագիտության ամբիոնի վարիչ, Քինի պետական քոլեջ
 
Դոկտոր Սոսե Գասպարիան, Սփյուռք անդրազգային ուսումանսիրությունների հանդեսի համախմբագիր, Քաղաքագիտության դասախոս, Ստիրլինգի համալսարան
 
Արսինե Խանջյան, Կանադացի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, դրամատուրգ, իրավապաշտպան
 
Դոկտոր Ադամ Մյուլլեր, Ցեղասպանագիտության միջազգային հանդեսի համախմբագիր,  Մանիտոբայի համալսարանի Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրության բաժնի տնօրեն
 
Դոկտոր Ջենիֆեր Ռիչ, Ցեղասպանագիտության միջազգային հանդեսի համախմբագիր,  Հոլոքոստի, ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության Ռոուան կենտրոնի գործադիր տնօրեն, Ռոուանի համալսարանի սոցիոլոգիայի դոցենտ

 

Դոկտոր Ուիլյամ Շաբասը,  Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, Լեյդենի համալսարանի միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների պրոֆեսոր

 

Քեյթ Սիմոլա, Կանադայի Զորյան ինստիտուտ 
 
Դոկտոր Լոկ Սյու, Բերքլիի համալսարանի էթնիկ հետազոտությունների պրոֆեսոր, Ասիական ամերիկյան հետազոտական կենտրոնի նախագահ
Դոկտոր Էմի Սոդարո, դոցենտ, Նյու Յորքի քաղաքային համալսարանի սոցիալական գիտությունների, մարդկային ծառայությունների եւ քրեական արդարադատության դեպարտամենտի փոխնախագահ

 
Դոկտոր Հենրի Տեո, , Ցեղասպանագիտության միջազգային հանդեսի համախմբագիր, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ, Ուստերի պետական համալսարանի գիտական գծով փախնախագահ
 
Դոկտոր Ալան Ուայթհորն, Կանադայի թագավորական ռազմական քոլեջի պատվավոր պրոֆեսոր
 
Դոկտոր Էնդրյու Վուլֆորդ, պրոֆեսոր եւ ամբիոնի վարիչ, Սոցիոլոգիա եւ քրեաբանություն, Մանիտոբայի համալսարան
 
Մեյգան Ռիդ, Զորյան ինստիտուտի փոխտնօրեն
 
ԿՄ Գրեգ Սարգսյան, Զորյան ինստիտուտի համահիմնադիր եւ նախագահ

 

Հայաստանի Զորյան ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդ  

Եվրոպայի ռաբբինական կենտրոն բաց նամակ ցեղասպանություն Արցախի շրջափակում  Զորյան ինստիտուտ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին