f

Անկախ

Թերթում ենք պատմության էջերը Սանահինցիները` Հակոբը-տաղերգու, ժամանակագիր, Հովհաննեսը-գրիչ, մանրանկարիչ


Մեկ տողով անգամ կարելի է մի ամբողջ կենսագրություն ներկայացնել: Այդ առաքելությամբ 11380 անուններ է ամբարել 2004թ.«ՎՄՎ Պրինտ» հրատարակչության կողմից հրատարակված լուսահոգի Ալբերտ Փարսադանյանի «Հայը.կենսագրություն մեկ տեղով» գիրքը: 23 էջերի տարբերությամբ այստեղ հիշատակվում են երկու սանահինցիներ.  

…Տաղերգու ժամանակագիր Հակոբ Սանահնեցու (Հակոբ Քարափնեցի) ծննդյան թիվը հայտնի չէ: Հայկական համառոտ հանրագիտարանը տեղեկացնում է որ նա եղել է Սանահինի վանահայր, ապա կաթողիկոս Պետրոս Ա. Գետադարձի հակաթոռ (1037-38) Դիոսկորոսի աշակերտը և մերձավորը:1065թ.նա Կոստանդրապոլսում մասնակցել է հույն բարձրաստիճան կղերականների հետ դավանաբանական բանավեճին:

Բյուզանդական կայսր Կոնստանտին Ղուկասի ճնշմամբ կազմել և հաստատել է հայ և հույն եկեղեցիների միավորման գիրը, որը կայսրի ներկայությամբ պատռել է հայոց արքա Գագիկ Բ Բագրատունին: Երևանի մատենադարանի ձեռագրերերում պահպանվել են արժեքավոր հատվածներ քաղված նրա երկերից: Պահվող ձեռագրերի թվում կան նրա անվան հետ կապվող պաշտոնական փաստաթղթեր ու նամակներ։Նամակների հասցեատերերի թվում են հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը, Ղևոնդ Վարդապետը, Հայոց կաթողիկոս Ա. Սևանցին: Նշանավոր տաղերգուն վախճանվել է 1085թ. Ուռհաում:

…Հովհաննես Սանահնեցու պարագայում հայտնի չեն ոչ ծննդյան, ոչ էլ մահվան տարեթվերը: Տարբեր աղբյուրներ հիշատակում են որ նա ապրել ու ստեղծագործել է 14-րդ դարի վերջում և 15-րդ դարում: Նա Սանահինի վանքում աշակերտել է «քաջ ռաբունապետ» Ղազար և , երաժշտապետե Հովհաննես վարդապետներին: Առաջին ձեռագիրը նա ընդօրինակել է 1399թ.:

 Ուսման նպատակով 1411-ին մեկնել է Երուսաղեմ, վերադառնալով Սանահին ձեռնադրվել է վարդապետ: Վերջին անգամ հիշատակվում է ծեր տարիքում, 1462թ. իր գրած մատյանի հիշատակարանում: Նրա գրած կամ նկարազարդած ձեռագրերից 5-ը պահվում են Մատենադարանում: Դրանք աչքի են ընկանում հորինվածքների ներդաշնակ համամասնությամբ, կերպարայնությամբ ու հարուստ գունաշխարհով:

Թերթենք պատմության էջերը և հիշենք, որ ,ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվելե խոսքերը արդիական են, հավերժ ու ասված են ոչ միայան պտերազմի ու զոհերի առիթով:

Վաղարշակ Ղորխմազյան

 

Վաղարշակ Ղորխմազյան «Հայը.կենսագրություն մեկ տեղով» գիրք Սանահինցիներ Հակոբ Սանահնեցի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին