Մի քանի ամսում շատերը մոռացան, որ Աղդամի ճանապարհով ռուսները ելումուտ են արել Արցախ դեռ 2020-ի վերջերից սկսած։ Շնորհիվ Նիկոլի մեկ ստորագրության, որով հանձնվեցին նաև Աղդամը և Քարվաճառը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը.
«[ԽՄԲԱԳՐԱԾ]Գրել էի, որ նաև ադրբեջանցի զինվորականներն էին Աղդամով մտնում, բայց ինձ հուշեցին, որ ադրբեջանցի զինվորականները Մատաղիսի կողմից էին մտնում և Արցախով անցնում Քարվաճառ, ինչը թողել-չթողելու առումով սկզբունքորեն նույնն է, ինչ Աղդամով մտնեին։[/ԽՄԲԱԳՐԱԾ]
Արցախի պաշարման պայմաններում ռուսական էս 1 բեռնատարը Աղդամի կողմից մտցնելը դարձել էր ռուսների համար դեմք փրկելու օպերացիա։ Չնայած եթե նույնիսկ այդ 1 բեռնատար մտցնելը 4–5 օր է տևում, դա արդեն այդքան էլ դեմք փրկել չէ։
Դեմք փրկելը կլիներ, եթե նաև Հայաստանի հետ կապը վերականգնեին։ Ինչը շրջանառվող լուրերի համաձայն պետք է լինի մի քանի ժամվա ընթացքում, բայց ինչին անձամբ ես չեմ հավատում։ Ուրախ կլինեմ սխալվել...»