f

Անկախ

Իրականում որևէ շորթում և առևանգում տեղի չի ունեցել, այլ՝ տեղի է ունեցել սեփական հոր առևանգման բեմականացում․ Մանուկյանը բացահայտում է՝ ինչ է հայտնաբերվել Խաչատուր Քոքոբելյանի եղբոր հեռախոսում


ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը պնդում է՝ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգում տեղի չի ունեցել, եղել է՝ սեփական հորը առևանգելու բեմականացում, ինչի մասին Մանուկյանը տվյալներ ներկայացվեցին դատական նիստի ընթացքում։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ, այսօր կայացել է Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ՝ ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի, Արմեն Քամալյանի, Թաթուլ Պողոսյանի, Մուրադ Մուրադյանի գործով նախնական դատալսումները։

Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում դատարանը․ քննության առնելով մեղադրյալներ Սուրեն Մանուկյանի և Արմեն Քամալյանի խափանման միջոցի հարցը, որոշել է անփոփոխ թողնել այն՝ երկարացնելով Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի և Քամալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքի ժամկետները։ Դատական այսօրվա նիստում նախ քննարկման առարկա դարձվեց դատավորին բացարկ հայտնելու հարցը, քանի որ, ըստ պաշտպանության կողմի, դատարանը նախորդ նիստի ընթացքում խախտել է դատավարական կարգի հաջորդականությունը՝ քննության առնելով խափանման միջոցի հարցը, թեև օրենքը չի սահմանում, որ այն հրատապ քննարկման, ինչպես նաև՝ չի հետաձգել դատական նիստը, թեև պաշտպաններից մեկը բացակայում էր։ Նախագահողը պարզաբանեց, որ խափանման միջոցի հարցին անդրադարձել է՝ դրա անհապաղ քննության ենթակա լինելով պայմանավորված, իսկ դատական նիստը պաշտպանի բացակայությամբ պայմանավորված չի հետաձգվել, քանի որ մեղադրյալն ինքն է ցանկացել հանրային պաշտպան ներգրավել։ Բացարկի միջնորդությունը դատարանը մերժեց, քննության առարկա դարձվեց ընդդատության, ապա՝ նաև քրեական հետապնդում դադարեցնելու հարցը։

Սուրեն Մանուկյանը, պահանջելով դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը, հայտարարությամբ հանդես եկավ։ Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մինչ Սերժ Ռուշանյանին գործի մակագրումը, դատավորներն ինքնաբացարկ են հայտնել՝ հրաժարվելով գործը քննել։

«Կարծում եմ՝ նման արդարադատության պայմաններում ավելի ճիշտ կլինի միանգամից պատժաչափս որոշեք և հրապարակեք, բոլորիս համար մի բան ակնհայտ է դարձել՝ Դուք չեք այն դատավորը, որը որոշում է կայացնում նիստերի հետագա ընթացքի վերաբերյալ։ Թույլ մի տվեք ՝ պատերի հետևից Ձեր դեմքով որոշումներ կայացնեն»,- նշեց Մանուկյանը՝ ընդգծելով, որ առկա չէ որևէ ապացույց, ինքը ոչ մի հանցանք չի կատարել, բայց արդեն 1 տարուց ավել է, ինչ գտնվում է կալանքի տակ։

Մանուկյանի գնահատմամբ՝ վարույթի քննությունը միակողմանի է եղել։ Նրա խոսքով՝ ինչպես կարելի է հավատալ մի գրության, որտեղ կա առնվազն 10 սուտ։ Ավելին, Մանուկյանը պնդում է, որ նախաքննության ընթացքում գաղտնի քննչական գործողության ընթացքում ստացված ձայնագրության արդյունքները կեղծ են, արձանագրությունը՝ չի համապատասխանում իրականությանը, ձայնագրությունը՝ մոնտաժված։ Բացի այդ, Մանուկյանը գտնում է, որ առկա է այլուրեքությունը հաստատող տվյալներ։ Ավելին, Մանուկյանը պնդում է, որ որևէ առևանգում և շորթում առհասարակ տեղի չի ունեցել, ինչի վերաբերյալ ծանրակշիռ փաստեր ունի։ Մանուկյանը հայտնեց, որ մոտ վեց ամիս առաջ իրեն են փոխանցել ծանրակշիռ փաստեր, համաձայն որի՝ Խաչատուր Քոքոբելյանի՝ բջջային հեռախոսին «whatsapp» հավելվածի միջոցով ստացած հաղորդագրությունները դրանից մի քանի րոպե առաջ՝ նույն բովանդակությամբ և նույն տեքստով՝ ելք են արվել Խաչատուր Քոքոբելյանի եղբոր՝ Վաչիկ Քոքոբելյանի հեռախոսահամարից, իսկ թե ում է պատկանել միջնորդ հեռախոսը՝ Մանուկյանը խոստացավ հայտնել առավել ուշ։

«Գոնե հիմա բոլորիս համար ավելի քան ակնհայտ է դառնում, որ իրականում որևէ շորթում և առևանգում տեղի չի ունեցել, այլ՝ տեղի է ունեցել սեփական հոր առևանգման բեմականացում և շորթում։ Պատահական չէ, որ Գրիշա Քոքոբելյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ որևէ առևանգում տեղի չի ունեցել»,- ասաց Մանուկյանը՝դատական նիստում ներկայացնելով նաև խոսակցությունների սքրինշոթեր։
Նախագահողը նշեց, որ այդ տվյալները կկցվեն վարույթի նյութերին, կհետազոտվեն դրանք՝ ապացույցների հետազոտման փուլում։


Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով։ Ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, Սուրեն Մանուկյանը ձերբակալման օրը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե մեկ այլ գործով որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար, սակայն ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ ձերբակալվել էր՝ անձի առևանգման կասկածանքով։ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգման հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Մանուկյանի մեղադրանքը լրացվել է, այժմ նրան մեղսագրվում է նաև առանձնապես խոշոր չափերի շորթումը:

Քրեական գործով Սուրեն Մանուկյանից բացի մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ։

 

Խաչատուր Քոքոբելյան առևանգում Հայաստան Սուրեն Մանուկյան ՀՅԴ

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին