f

Անկախ

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են առողջապահության ոլորտում իրականացված մի շարք մշտադիտարկումների արդյունքները


ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարականի հիման վրա ՀՀ առողջապահության ոլորտում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններում և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում տնօրենների թափուր հաստիքների` ՀՀ կառավարության կողմից  սահմանված կարգավորումներին համապատասխան համալրման գործընթացի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:

Մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ թվով 29, Կոտայքի մարզում՝ թվով 29, Շիրակի մարզում՝ թվով 13, Արարատի մարզում թվով՝ 7, Տավուշի մարզում թվով՝ 4, Լոռու մարզում թվով՝ 3, , Վայոց ձորի մարզում՝ թվով 2, Արագածոտնի մարզում՝ թվով 1 և Երևան քաղաքում՝ թվով 11 առողջական հաստատություններում  տնօրենների պաշտոնավարման իրավական հիմքերը չեն համապատասխանել ՀՀ կառավարության կողմից սահմանված իրավակարգավորումներին:

Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ կազմված Տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին՝ առաջարկությամբ. հանձնարարել համապատասխան մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարողին՝ ձեռնարկել միջոցներ արձանագրված անհամապատասխանությունների շուտափույթ վերացման և բժշկական կենտրոնների տնօրենների ժամանակավոր թափուր հաստիքների համալրման նպատակով սահմանված կարգով մրցութային գործընթացներ նախաձեռնելու ուղղությամբ։ Արդյունքում, հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացված մշտադիտարկման արդյունքները և առաջարկները, համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նախաձեռնել գործընթաց Պետական վերահսկողական ծառայության համապատասխան գրությամբ նշված պահանջների խախտմամբ բժշկական հաստատություններում պաշտոնավարող տնօրենների պաշտոնակատարների հետագա պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հայտարարել մրցույթներ՝ բժշկական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոնները պատշաճ ձևով համալրելու նպատակով և հետայսու խստագույնս պահպանել մրցույթներ կազմակերպելու սահմանված պարբերականությունը:

Հարկ է փաստել նաև, որ Ծառայության կողմից առողջապահության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում Ծառայության ղեկավարի հանձնարարականի հիման վրա «Ռ.Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում իրականացվել է մշտադիտարկում հանրային գնումների գործընթացների կազմակերպման՝ ռիսկային համարվող հատվածի նկատմամբ։ Մշտադիտարկման արդյունքում՝ դիտարկված գնման գործընթացներում ի հայտ եկած առերևույթ իրավախախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ (շուրջ՝ 89մլն ՀՀ դրամ) նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով: Արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ. նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես նաև միջնորդություն է ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ գործարքի կողմ հանդիսացող համապատասխան ընկերության՝ չգրանցված աշխատակիցների մասով ՊԵԿ լիազորություններից բխող վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Ծառայության ղեկավարի մեկ այլ հանձնարարականի հիման վրա մշտադիտարկում է իրականացվել նաև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որոշ աշխատակիցներին վճարված աշխատավարձերի, էներգետիկ ծառայությունների ձեռքբերման և վարձակալությունների տրամադրման գործընթացների արդյունավետության և օրինականության գնահատում իրականացնելու նպատակով։ Մշտադիտարկմամբ պարզվել է, որ մի շարք գնման ընթացակարգեր իրականացվել են ՀՀ գնումների օրենսդրության խախտումներով: Մշտադիտարկման արդյունքում ներկայացվել է առաջարկություն գնումների գործընթացներում առկա ռիսկերը վերհանելու և համապատասխան կարգավորումներ մշակելու ուղղությամբ: Այս դեպքում ևս, առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով: Արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ. նախաքննությունը շարունակվում է։

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև՝ կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության շրջանակներում՝ ներկայումս ընթացքի մեջ են գտնվում Ծառայության ղեկավարի համապատասխան հանձնարարագրերի հիման վրա իրականացվող ուսումնասիրությունները «Ռ.Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲ և «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություններում, ինչպես նաև Ծառայության կողմից շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության միջև կնքված պետ.պատվերի պայմանագրերի շրջանակներում սահմանված պարտավորությունների փաստացի կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՊՎԾ առողջապահություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին