f

Անկախ

Առանց Թուրքիայի միջանցք չկա․ Էրդողանը դեմ է Հնդկաստան-Մերձավոր Արևելք տրանսպորտային նախագծին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է հանդես եկել Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի և ԵՄ առաջնորդների՝ առևտրային միջանցք ստեղծելու ծրագրերին, որը կկապի Հարավային Ասիան Եվրոպային և կշրջանցի Թուրքիան, գրում է Middle East Eye-ը։ «Մենք ասում ենք, որ առանց Թուրքիայի միջանցք չկա։ Թուրքիան կարևոր արտադրական և առևտրային բազա է։ Արևելքից արևմուտք շարժման ամենահարմար գիծը պետք է անցնի Թուրքիայի տարածքով»,- ասել է Էրդողանը Հնդկաստանից G20-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցում։

Տրանսպորտային երթուղին, որը կոչվում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցք (IMEC), նպատակ ունի ստեղծել երկաթուղային և նավարկություն ուղիներ, որոնք կանցնեն Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Իսրայելի միջով, այնուհետև կհասնեն Հունաստան և Եվրոպա: Միջանցքի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ԵՄ-ն, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը և G20-ի մյուս գործընկերները, որոնց թվում Թուրքիան չկա, քանի որ շրջանցում է այս երկիրը։ Ծրագրի հիմնական նպատակներից է 40 տոկոսով կրճատել բեռնափոխադրումների ժամանակը և խնայել այլ ծախսեր ու վառելիք:

Էրդողանի խոսքով՝ տեղյակ է, որ շատ երկրներ փորձում են ընդլայնել իրենց ազդեցության գոտին՝ ստեղծելով առևտրային միջանցքներ, և Թուրքիան աջակցում է Իրաքի զարգացման ճանապարհի նախագիծը, որի նպատակն է Պարսից ծոցը կապել Թուրքիայի ու Եվրոպայի հետ երկաթուղային և մայրուղու միջոցով՝ ԱՄԷ-ով, Կատարով և Իրաքով։ Նա նշել է, որ ԱՄԷ-ի նախագահ Մուհամմեդ բեն Զայեդը, մասնավորապես, «շաբաթ օրը շատ ավելի վճռական առաջարկ է արել այս հարցում»։

«Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստ է այս աշխատանքին։ Կատարը շատ պատրաստ է։ Մենք շատ, շատ պատրաստ ենք դրան։ Հուսով եմ, որ մենք այս ճանապարհով կգնանք»,- ասել է Էրդողանը։ Զարգացման ճանապարհի նախագիծը ենթադրում է մոտ 1200 կմ երկարությամբ երկաթուղու ստեղծում և ժամանակակից մայրուղու կառուցում։ Իրաքի կառավարությունը նախատեսում է գնացքների երթևեկ, որոնք կաշխատեն ժամում մինչև 300 կիլոմետր արագությամբ։

Ծրագիրը ներառում է նաև լոգիստիկ հանգույցների, արդյունաբերական համալիրների ստեղծում և նավթի ու գազատարների հնարավոր ինտեգրում: Նշվում է, որ այս նախագծի համար կպահանջվի շուրջ 17 միլիարդ դոլարի ներդրում։
 

Աշխարհում Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան Հնդկաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին