f

Անկախ

Wildberries-ը վերջնական շտկել է Հայաստանում գների ոչ ճշգրիտ արտացոլման սխալը


Wildberries առցանց հարթակն ավարտին է հասցրել տեխնիկական աշխատանքները՝ վերացնելու Հայաստանում գնորդների համար ապրանքների արժեքի ոչ ճշգրիտ ցուցադրման հետ կապված սխալը՝ ինչպես պաշտոնական կայքում, այնպես էլ Android և iOS բջջային հավելվածներում: Համաձայն հարթակի կանոնների՝ պատվերների ձևակերպումը բացառապես կատարվելու է ՝ հաշվի առնելով տարածաշրջանը և տվյալ վայրի համար ֆիքսված գները։

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ ի աջակցություն երկրում ձեռներեցության զարգացմանը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և Ռուս-հայկական գործարար խորհրդի հովանու ներքո, մշակվել է օնլայն և օֆլայն միջոցառումների ցանկ տեղական բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են զարգանալ առցանց առևտրի սեգմենտում։

Այսպիսով, սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 12.00-ին, Wildberries-ի փորձագետների մասնակցությամբ կանցկացվի վեբինար, որի շրջանակում ձեռներեցների հետ կքննարկվեն հարթակում բիզնես սկսելու հնարավորությունները՝ բիզնես մոդելի ընտրությունից և վաճառողի գրանցվելուց մինչև հարթակում առաջխաղացման գործիքներ:

Բացի այդ, կկազմակերպվի երկրորդ բաց կլոր սեղանը տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում հարթակի մասնագետները կպատասխանեն ձեռներեցների հարցերին և կօգնեն նրանց առցանց վաճառքի հետագա զարգացման գործում։

«Մենք ձգտում ենք խթանել տեղական բիզնեսի զարգացումը և բարելավել ծառայությունները ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների համար: Wildberries-ի բիզնես մոդելը լայն հնարավորություններ է ընձեռում հայ ձեռներեցների արտահանման ներուժը զարգացնելու համար՝ հնարավորություն տալով նրանց մուտք գործել այն երկրների շուկաներ, որտեղ գործում է ընկերությունը:

Մենք հնարավորություններ ենք ստեղծում ապրանքների տեսականին ընդլայնելու և դրանք հնարավորինս մատչելի դարձնելու սպառողների համար, այդ թվում՝ Հայաստանից»,- մեկնաբանել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

Վերապատրաստման ծրագրերի օրացույցը կհրապարակվի Տելեգրամում․ t.me/globalwb ընկերության պաշտոնական ալիքում և t.me/WB_Armenia վաճառողների համար նախատեսված հարթակում։

 

Wildberries Հայաստան

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին