f

Անկախ

Ապահովեցի՞ք ՀՀ տարածքային ամբողջականությունը, կասեցրեցիք բոլոր այն հնարավոր սպառնալիքները, որոնք այսօր գոյացած են ՀՀ-ի առջև․ պատգամավորը՝ Փաշինյանին


Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեց Հայաստանի անվտանգության, Արցախի հարցով բանակցությունների մասին։

«2022 թվականին Պրահայում ընդունեցիք մի հայտարարություն, որով ոչ միայն իջեցրեցիք Արցախի կարգավիճակի նշաձողը, այլ ուղղակի ոչնչացրեցիք այն»,- նշեց պատգամավորը։

«Այսօր խոսում եք նրա մասին, որ պարտավորված եք եղել ՀՀ տարածքային ամբողջականությունը պահելու համար այդ հայտարարությունը ստորագրել կամ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Հիմա հարց է առաջանոււմ՝ ապահովեցի՞ք ՀՀ տարածքային ամբողջականությունը, կասեցրեցիք բոլոր այն հնարավոր սպառնալիքները, որոնք որ այսօր գոյացած են ՀՀ-ի առջև, պատասխանը «ոչ»-ն է։ Միջազգային կոնսոլիդացիայի փոխարեն մենք այսոր ստացել ենխ միջազգային մեկուսացում»,- հավելեց նա։

Աննա Գրիգորյանը հարցրեց՝ «Ի՞նչ եք անում, որպեսզի թույլ չտաք հնարավոր նոր էսկալացիա» և «ի՞նչ եք բանակցել, ի՞նչ եք խոստացել, որ Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ»։

«Ադրբեջանն ուժի սպառնալիքով ուզում է ստանալ այն, ինչը դուք եք խոստացել»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։

«Ես եմ խոստացե՞լ»,- տեղից արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը։

«Եթե դուք կապ չունեք այստեղ նստած մարդկանց հետ, ուրեմն, Դուք չեք խոստացել։ Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչը որ դուք 1999 թվականին պայմանավորվել եք։ Դա է ուզում ստանալ։ Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչը դուք ավելի ուշ էլ եք պայմանավորվել։ Ադրբեջանն ուզում է ստանալ այն, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ «մենք համաձայնվել ենք դուրս գալ 7 շրջաններից, բայց ամեն անգամ Ադրբեջանը նորանոր պահանջներ էր առաջադրում։ Այ, դա է ուզում ստանալ»,- ասաց կառավարության ղեկավարը։

«Միջազգային մեկուսացման մասին եք խոսում, զենքը որ Ադրբեջանը ձեռք է բերել, ե՞րբ է ձեռք բերել և որտեղի՞ց։ Այդ ընթացքում ՀՀ-ն ինչքան զենք է ձեռք բերել։ Այո, ճիշտ եք ասում, միջազգային մեկուսացման մասին»,- հավելեց նա՝ միջազգային մեկուսացման փաստ նշելով 2017 թվականից Ադրբեջանի կողմից զենք ձեռք բերելը նաև Ռուսաստանից։

 

Աննա Գրիգորյան Նիկոլ Փաշինյան Արցախ Ազգային անվտանգություն Ադրբեջան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին