f

Անկախ

«Փաստ». Ի՞նչ ծրագրերի ներկայացմամբ աչքի ընկավ քարոզարշավը


«Փաստ» օրաթերթը գրում է.. «Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Վաղը կլինի քարոզչության վերջին օրը: Ըստ այդմ, արդեն իսկ կարելի է որոշակի ամփոփումներ կատարել՝ կապված քաղաքական ուժերի կազմակերպած արշավի հետ: Գրեթե բոլոր 14 ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը, իրենց տեսլականը՝ Երևանի կառավարման ու զարգացման հետ կապված, այդ թվում՝ որոշակի նախագծերի տեսքով: Ուշագրավ է, որ այս անգամ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ընտրողների դատին հանձնվեց միանգամից մի քանի մեգանախագիծ, ընդ որում՝ բոլորի հեղինակը «Ապրելու երկիր» կուսակցությունն է:

Ի մասնավորի, Մանե Թանդիլյանի գլխավորած ուժը ներկայացրել է, ոչ ավել, ոչ պակաս, ութ խոշոր նախագիծ՝ ճոպանուղի, Երիտասարդական պալատի վերակառուցում, «Էրեբունի» թանգարանի վերակառուցում, «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցում՝ ժամանակակից լուծումներով, «Երևան-բուլվարի», «Կասկադ-Մոնումենտի», Ֆրանսիայի հրապարակում հանրային այգու, Երևանի փոքր կենտրոնը շրջանցող ճանապարհային օղակի կառուցում: Թե որքանով են իրատեսական այս նախագծերը, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ, նշենք, որ այս ընտրությունների բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ, ըստ փորձագետների, որևէ ուժի չի հաջողվի ստանալ 50 տոկոս պլյուս մեկ ձայն:

Ըստ այդմ, ոչ իշխանական առաջատար ուժերի միջև համագործակցության ու իշխանափոխություն իրականացնելու օրակարգ կարող է ձևավորվել, որը հիմնական ուժերը չեն բացառել: Ընդ որում, կան տեղեկություններ, որ այդ ուղղությամբ որոշակի ներքին բանակցություններ ընթանում են: Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «պլան Բ» է մտածել՝ որպես հետընտրական քարոզչական հնար՝ հնարավոր պարտությունը որպես առավելություն ներկայացնելու համար, այն է՝ «մենք ժողովրդավարական երկիր ենք կառուցում, նույնիսկ պարտվեցինք, ինչը նախկինում հնարավոր չէր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

քաղաքապետի ընտրություն քարոզարշավ Երևան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին