f

Անկախ

Տեղեկություններ կան, որ վաղը Էրեբունի թանգարանից դեպի քաղաքապետարան քայլերթին մեծ քանակությամբ պետական, հանրային ծառայողներ են բերվելու ստիպողաբար․ Սողոմոնյան


«Հայաքվե» նախաձեռնության դիտորդական առաքելությունն ահազանգում է՝ տեղեկություն կա, որ վաղը «ՔՊ»-ի քարոզարշավի ամփոփման շրջանակներում Էրեբունի թանգարանից դեպի քաղաքապետարան քայլերթին մեծ քանակությամբ պետական, հանրային ծառայողներ են բերվելու ստիպողաբար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Մենուա Սողոմոնյանը։

«Մենք նաև տեղեկություններ ունենք, որ հատկապես ուժային կառույցների ներկայացուցիչներ էլ են լինելու, այն դեպքում, երբ նրանք սահմանադրորեն են պարտավորված պահպանել քաղաքական չեզոքություն և չխառնվելու քաղաքական գործընթացներին»,- նշեց նա՝ հորդորելով, որ այդ քայլերթը լուսաբանվի, իսկ քաղաքացիներին՝ իդենտիֆիկացնել ուժային կառույցների ներկայացուցիչներին:

Բացի այդ, միախառնվում է պաշտոնականն ու նախընտրականը, ինչի վերաբերյալ Սողոմոնյանը օրինակներ մատնանշելով արձանագրեց՝ Նուբարաշեն վարչական շրջանում քաղաքացին մոտենում է Տիգրան Ավինյանին գազի հետ կապված հարցով և նա տալիս է համապատասխան ցուցումներ, խոստանալով, որ հենց այդ պահին կզանգեն, կկարգավորեն այդ հարցերը։
Սողոմոնյանն ուշադրություն հրավիրեց նաև իշխող ուժի կողմից կիրառվող վարչական ռեսուրսի վրա։Նրա խոսքով՝ ամենաակնառու խախտումը՝ նախընտարական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսների օգտագործումն է՝ մեծ թվով հանրային ծառայող քարոզչության մեջ ներգրավելով:

«Մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակիցները և ղեկավարները քայլում են, մասնակցում քարոզչությանը»,-ասաց Սողոմոնյանը և բերեց Էրեբունի վարչական շրջանի օրինակը, երբ քայլերթին մասնակցել էր վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ինչը վկայում է, որ հանրային ծառայողները ներգրավված են քաղաքական գործընթացում:

Նա նաև հիշեցրեց, որ սեպտեմբերի 4-ին Տիգրան Ավինյանի կողքին շրջել է քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը, որի կողքին եղել է Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
«Ինչպե՞ս եղավ, որ մանկապարտեզի ողջ 30-40 հոգանոց աշխատակազմը «հիացած է» Տիգրան Ավինյանի գործունեությամբ և մասնակցում է նրա քարոզարշավին»,-հարց հնչեցրեց Սողոմոնյանը։

Նիկոլ Փաշինյան քաղաքապետի ընտրություն Մենուա Սողոմոնյան քայլերթ Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին