Կրեմլը մտահոգված է, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը չի թուլանում, և դեռ որոշ հատվածներում աճի միտում ունի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր։ Պեսկովը հավելել է, որ Բաքվի և Երևանի հետ շփումները շարունակվում են։
«Իհարկե, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և գործել 2 տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով, իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո»,- նշել է նա։