Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Անդրեեւկայի ազատագրման մասին։ Այս մասին Թելեգրամում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Բահմութի հյուսիսային թեւում թշնամին փորձում է հետ մղել կորցրած դիրքերը։ Իսկ հարավում մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում։ Անդրեեւկան ազատագրվել է»,-ասել է նա։
Նա նշել է, որ այժմ շարունակվում են լուրջ եւ ծանր մարտերը Լիզեեւկա եւ Անդրեեւկա շրջաններում։
Դրանից հետո ՊՆ-ն խմբագրել է հրապարակումը՝ նշելով, որ դեռ վաղ է խոսել այդ մասին։