ԵՄ-ն պատրաստ է միջոցներ ձեռնարկել ԿԺԴՀ-ի դեմ, եթե նա ռազմական օգնություն տրամադրի Ռուսաստանին։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին օգնության ցանկացած տրամադրում անհետեւանք չի մնա։ Մենք պատրաստ ենք համապատասխան միջոցներով արձագանքել»,-ասել է նա։
Ստանոյի խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է ոչ միայն Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունը, այլեւ բոլոր ․նրանց, ովքեր աջակցում են Մոսկվային: «Մենք կոչ ենք անում Հյուսիսային Կորեային դադարեցնել ցանկացած աջակցություն Ռուսաստանին»,-հավելել է Ստանոն։