Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Հյուսիսային Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» ստադիոնում։
Հոկտեմբերի 12-ին ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական խաղում կհյուրընկալվի Լատվիայի հավաքականին։