ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի դեմ, հայտնում է «Գռուզիա News»-ը։
2013 թվականին Օթար Պարցխալաձեն գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է մեկ ամիս։ Պարցխալձեն հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին բանտից իբր հեռացնելու, ինչպես նաև նրա հանցավոր անցյալի վերաբերյալ։
Պարցխալաձեի անունը այնքան հաճախ էր հիշատակվում տարբեր կոռուպցիոն սխեմաների լրագրողական հետաքննություններում, որ որոշ չափով նույնիսկ հայտնի դարձավ:
Associated Press-ը գրում է պատժամիջոցների մասին և Պարցխալաձեին անվանում «վրաց-ռուսական օլիգարխ»։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Ռուսաստանի ԱԴԾ-ն աշխատել է այս օլիգարխի հետ՝ վրացական հասարակության և քաղաքականության վրա ազդելու համար՝ հօգուտ Ռուսաստանի։
Վրաստանից բացի, Պարցխալաձեն ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն, ինչպես նշված է ամերիկյան ֆինանսների նախարարության կայքում։