Պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, որոնք գնահատական կտան «ՔՊ»-ին և Նիկոլ Փաշինյանին և նրանք, որոնք պատրաստ կլինեն ամբողջական իշխանափոխության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ այդ առումով խնդիր չեն տեսնում ինչպես ընտրություններին մասնակցողների, այնպես էլ՝ չմնասնակցողների առումով:
Հարցին՝ արդյո՞ք քաղաքապետ չընտրվելու դեպքում որպես ավագանի կաշխատի արդյոք, Թևանյանը նշեց. «Ես այդ մասին չեմ մտածում: Մենք գնում ենք ամբողջական իշխանափոխության, Երևանի ավագանու մանդատը չէ, որ մեզ հետաքրքրում է, այլ՝ ամբողջական իշխանափոխությունը: Ես մինչ այդ հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, բնականաբար, ավելի բարձր մանդատից չես հրաժարվում՝ ավելի ցածր կարգի գնալու: Մեր խնդիրն այլ է՝ պատերազմի և խաղաղության, մեր երկրի անվտանգության, ամբողջական իշխանափոխության»: