f

Անկախ

Իշխանական վերնախավը եւ Ավինյանը ծառայե՞լ են բանակում, եթե ոչ, ինչո՞ւ չեն ծառայել. Մարության


Ես ծառայել եմ ՀՀ բանակում, բայց ինձ հետաքրքրիր է, օրինակ՝ իշխանական թեկնածուն, էլ չեմ ասում ամբողջ իշխանության վերնախավը, ծառայե՞լ են ՀՀ բանակում, իրենք գիտե՞ն դա ինչ է, թե՞ ոչ. եթե չեն ծառայել, ապա ինչո՞ւ. առողջության հետ կապված խնդի՞ր ունեն, բայց նայում ենք, լավ էլ առույգ թռվռում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրություններին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մարությանն իրեն թիկունքից հարվածել է, Մարությանն արձագանքեց.

 

 

«Թիկունքից հարվածելը կլիներ այն, եթե ես դուրս գայի այդ ժամանակահատվածում թե՛ պաշտոնից, թե՛ կուսակցությունից եւ հայտարարեի դրա մասին բոլորին, սակայն ես ներքին կարգով միայն մեկ հոգու՝ Սուրեն Պապիկյանին ուղղակի հայտնել եմ, որ այլեւս մեր ճանապարհները չեն կարող լինել իրար հետ, սա ուղղակի սկզբունքային խնդիրների համար է, եւ ես ոչ մի դեպքում սրա մասին ոչ մեկին չեմ ասելու եւ կհայտարարեք այդ մասին դուք երբ ձեզ հարմար կլինի, երբ էլ վտանգավոր չի, ամեն հարնդարտվել է եւ հանգիստ է: Անգամ ունենալով սկզբունքային եւ լուրջ տարաձայնություններ ՔՊ-ի վերնախավի հետ եւ այդ քայլին դիմել եմ միայն նրա համար, որպեսզի ապահովեմ իրենց անվտանգությունը»:

Մարությանը շեշտեց, որ իր որոշումը եղել է մինչեւ պատերազմը, եւ պատերազմն ուղղակի հետաձգել է այդ որոշման կատարումը:

Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, որ Մարությանը չի նայել իր աչքերի ու չի հայտնել խնդիրների մասին, Մարությանն ասաց. «Ինձ համար շատ զարմանալի է եւ ինչ-որ տեղ նաեւ անընդունելի է, որ հեղափոխական թիմի անդամները մյուս օրվանից սկսում են ստանալ ահռելի մեծ պարգեւավճարներ այն դեպքում, երբ մենք 2018-ին հայտարարում էինք, որ առաջինը ժողովրդի վիճակը պետք է բարելավվի, մեկ էլ չգիտես՝ ոնց մյուս օրվանից բարելավվում է հեղափոխականների իրավիճակը, բայց ժողովրդի վիճակը նույնն է մնացել»:

Հարցին, թե քաղաքապետ եղած ժամանակ ի՞նչ զանգեր է ինքը եղել, Մարությանն ասաց՝ բազմաթիվ. «Իմ կողմից արձանագրվել է, որ զանգերը իմ սկզբունքներից այն կողմ է, ես այդ ամեն կանխել եմ»:

քաղաքապետի ընտրություն Հայկ Մարության Տեսանյութ Հայաստան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին