f

Անկախ

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դպրոցներում ուսումնական խմբակների ձևավորման կարգը


ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է Դպրոցներում ուսումնական խմբակների ձևավորման կարգը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հանրակրթական դպրոցներում ուսումնական խմբակների գործունեությունը կարգավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգով»:

Ուսումնական խմբակների ձևավորումը

Ուսումնական խմբակների անհրաժեշտությունը որոշվում է սովորողների առաջարկությամբ, հանրակրթության  պետական չափորոշչով սահմանված առաջնահերթություններով, դպրոցի  զարգացման նպատակներով։ Խմբակը կարող է վարել ուսուցիչը կամ համապատասխան որակավորում ունեցող մասնագետը:

Կրթական որևէ աստիճանում խմբակի իրականացման համար հատկացվող ժամաքանակը չի կարող գերազանցել շաբաթական 2 ժամը։ Կրթական տարբեր աստիճաններում միաժամանակ կարող է իրականացվել նույն խմբակը։ Ծրագրի անվանումը չի կարող կրկնել ուսումնական պլանով նախատեսված որևէ ուսումնական առարկայի անվանումը և ծրագրի բովանդակությունը:

Ուսումնական խմբակների գործունեությունը

Խմբակը տարիֆիկացվում է, եթե դրա ծրագիրը հաստատել է հաստատության տնօրենը, և առնվազն 8 սովորող խմբակում ընդգրկվելու ցանկություն է հայտնել: Սովորողները կարող են մասնակցել խմբակի աշխատանքներին՝ իրենց ցանկությամբ և հրաժարվել դրան մասնակցելուց՝ առանց հիմնավորման: Բացառություն կարող են լինել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ սահմանված խմբակները:

Դպրոցներում ուսումնական նախագծերի իրականացումը

Ուսումնական նախագծերն իրականացվում են 7-12-րդ դասարաններում: Նախագիծն առանձին սովորողների կամ սովորողների փոքր խմբի կողմից որևէ ուսումնական առարկայի կամ ուսումնասիրվող որևէ օբյեկտի կամ երևույթի վերաբերյալ իրականացվող առարկայական կամ միջառարկայական հետազոտական աշխատանք է՝ նվիրված օրինաչափությունների, առանձնահատկությունների հետազոտմանը, արդյունքների ստացման և եզրակացությունների արձանագրմանը: Սովորողի կողմից նախագիծը կարող է իրականացվել ինչպես մեկ ուսումնական առարկայի շրջանակում, այնպես էլ տարբեր ուսումնական առարկաներից:

Սովորողներն իրենք են ընտրում այն նախագիծը, որին ցանկանում են մասնակցել: Սովորողների կողմից իրականացված ավարտուն նախագծերը գնահատվում են և հրապարակվում դպրոցի կայքում:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին