f

Անկախ

Ստեփանակերտը խափանեց Փաշինյանի ամերիկյան «խաղը». ИА REX


Երբ Երևանում տեղի ունեցան  Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Հարավային կովկասում բանակցությունների գծով խորհրդական Լուիս Բոնոյի բանակցությունները և հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղված իրավիճակը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերը, ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մեթյու Միլլերի հերթական ճեպազրույցի ժամանակ ամերիկյան լրագրողները հարցերի տարափ տեղացին Անդրկովկաս Բոնոյի այցի առնչությամբ: Դա պատահական չէր: Նախ՝ նրա այցն այդ տարածաշրջան նախկինում չէր ծանուցվում, թեպետ Միլլերն այն բնորոշեց «պլանային»: Երկրորդ՝ Բոնոն առաջին անգամ չէ, որ նման շրջագայություն է կատարում, և ամեն անգամ, իր իսկ խոսքով, մանրամասն հրահանգներ է ստանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից: Այդպես էր և այս անգամ: Երրորդ՝ տարածաշրջանում որակական բնույթի փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ և առաջ՝ Ստեփանակերտում: Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց: Այդ պաշտոնում նրան փոխարինեց Սամվել Շահրամանյանը, որը մինչ այդ աշխատել է իրավապահ և հարկային մարմիններում, եղել է կառավարության անդամ, 2023 սկզբից զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Այս իրավիճակում կարևոր ինտրիգ է թաքնված: Մի կողմից՝ նախօրեին հայկական ԶԼՄ-ներում հաղորդումներ հայտնվեցին այն մասին, որ Երևանը սկսել է Հարությունյանին մեղադրանքներ ներկայացնել այն կապակցությամբ, որ Լեռնային Ղարաբաղին տրամադրված միջոցներն արդյունավետ չեն ծախսվել, ինչը գնահատվում էր որպես ճնշում նրա վրա այն նպատակով, որ նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում կայացնի Լեռնային Ղարաբաղի ղեկավարի պաշտոնում իր հետնորդի մասին: Եվ թեպետ ամեն ինչ կարծես նախատեսված սցենարով էր ընթանում, երբ Հարությունյանը հայտարարեց, որ «ստեղծված պայմաններում անհրաժեշտ են փոփոխություններ և ճկունություն», և որ դա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում: Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գործոնի համատեքստում Հարությունյանը հայտնվեց հրապարակային քաղաքականությունից լիակատար մեկուսացման  իրավիճակում, իսկ Բաքուն հրաժարվեց նրան գործընկեր համարելուց Ստեփանակերտի հետ ենթադրյալ բանակցություններում:

Բայց, ըստ ամենայնի, Հարությունյանի հետնորդը, պարզվեց, այն անձը չէ, որը կարող էր ձեռնտու լինել Երևանին: Առավել ևս, որ Շահրամանյանը Ստեփանակերտում սկսեց ջանքեր գործադրել համախմբման և միասնության համար, ինչպես նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության ապահովման համար:

Փաշինյանը սկսեց նյարդայնանալ: Նախ հանդես եկավ մի շարք հակառուսական հայտարարություններով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացից Մոսկվային դուրս մղելու նպատակով: Այնուհետև սկսեց զանգահարել որոշ արևմտյան պետությունների ղեկավարներին՝ հայտարարելով, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո հաղորդումներ հայտնվեցին, թե Հայաստանն Ադրբեջանից խաղաղության համաձայնության նոր առաջարկություններ է ստացել: Վերջապես, Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ Փաշինյան-Ալիև բանակցությունների հավանականություն կա, բայց միայն հոկտեմբերին Գրանադայում՝ Իսպանիայում, գրեթե երկրորդ ղարաբաղյան պատերազմի տարելիցին:

Եվ դարձյալ ինտրիգ: Փաշինյանի խոսքով՝  «մի շարք արտասահմանյան պետություններ պատրաստակամություն են հայտնել կազմակերպելու իր հանդիպումը Ալիևի հետ», իսկ «միջնորդները՝ աշխատելու դա կազմակերպելու համար»: Չի կարելի բացառել այն, որ տվյալ դեպքում գլխավոր միջնորդի դերում հանդես է գալիս ԱՄՆ-ն, և Բոնոյի այցը տարածաշրջան պատահական չէ, այս անգամ ԱՄՆ-ն մտադիր է հանդես գալ առանցքային բանակցողի դերում: Դատելով հայտարարություններից, որոնք հնչում են Բաքվից ու Երևանից, երկու կողմերը նպատակադրված են բանակցությունների և նոր պայմանավորվածությունների այնպիսի առանցքային հարցերով, ինչպիսիք են հաղորդակցությունների բացումը, սահմանազատումը և առանց Ռուսաստանի մասնակցության խաղաղության պայմանագրի աշխատանքների մեկնարկը (կամ ավարտը): Եթե նման բան տեղի ունենա, ապա դա կնշանակի, որ Վաշինգտոնը վերադառնում է Անդրկովկաս՝ օգտագործելով «հայկական լծակը»  Ռուսաստանի հասցեին դաշնակցային պարտավորությունները չկատարելու կապակցությամբ Հայաստանի մեղադրանքնրի նվագակցության տակ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հավանական է, որ նա կհամաձայնի հանդիպմանը Իսպանիայում, քանի որ շահագրգռված է բարձր մակարդակով բանակցությունների շարունակությամբ, բայց քիչ հավանական է, որ Արևմուտքի առաջարկած կարգավորման սցենարը ձեռնտու լինի նրան սկզբունքային տեսանկյունից: Մասնավորապես, Վաշինգտոնը ավելի վաղ Բաքվին հրում էր Ստեփանակերտի հետ բանակցությունների «երրորդ երկրում»: Իսկ ի՞նչ կլինի այժմ, երբ Ստեփանակերտում փոխվել է իշխանությունը, ինչը, ըստ երևույթին, չեն կանխատեսել Վաշինգտոնում: Այժմ նա կորցնում է ղարաբաղյան ուղղությամբ Հայաստանի վրա ազդելու հնարավորությունը և կայուն դիրքեր չունի Ադրբեջանում:

Եթե վերադառնանք ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Միլլերի ճեպազրույցին, ապա նա, ինչպես երևում է, նույնպես ոչ պատահական, խոսելով Բոնոյի առաքելության մասին, հայտարարեց, թե իբր «հստակ տեղեկատվություն չունի և չի կարող մեկնաբանել նրա որոշակի պլանները», մատնանշեց միայն, որ այն «կարճաժամկետ առաջնահերթություն ունի», այն է՝ «Լաչինի միջանցքի» վերականգնումը: Սակայն այդ կապակցությամբ պետքարտուղար Բլինքենը անմիջականորեն հաղորդակցվում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ: Ահա և ստացվում է, որ ԱՄՆ-ում ինչ-որ բան նախատեսվածի պես չի ընթացել, իսկ իրավիճակը թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ նրա շուրջը սկսել է նոր հստակ գծեր ստանալ: Նշմարվում է Արևմուտքի միջնորդության ձախումն այդ ուղղությամբ: Ահա ինչու Ադրբեջանի ու Հայաստանի առարկայական բանակցություները, եթե անգամ Ալիևի ու Փաշինյանի հանդիպումը կայանա Իսպանիայում, դեռ շատ հեռու են:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

Հայաստան Արցախ Ադրբեջան ԱՄՆ

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին