f

Անկախ

Պատրաստ ենք օգնել Հայկ Մարությանին. Անդրանիկ Թևանյանը նշեց իր պայմանը


Մենք կարող ենք օգնել Հայկ Մարությանին հավաքել համապատասխան թվով ձայներ, եթե կիսի ամբողջական իշխանափոխության մեր օրակարգը։ Եթե այս մասով հստակ հայտարարություններ լինեն, մենք կշարունակենք քննարկումները։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։

«Եթե համագործակցություն է տեղի ունենում, ուրեմն մենք պաշտոնների կամ կոնկրետ լծակների չենք հավակնում։ Ես հրաժարվել եմ իմ պատգամավորական մանդատից և իմ առաջ քաղաքապետ դառնալու խնդիր չեմ դնում:

Մեզ հետ համագործակցության հավակնող ուժը պետք է գնահատական տ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը: Բացի այդ, այս ուժը չպետք է դիտարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության հնարավորությունը և պետք է կիսի ամբողջական իշխանափոխության մեր գաղափարը»,- ընդգծեց նա։

Թեւանյանը բացատրեց, որ ուղիղ բանակցություններ ներկայումս չեն ընթանում։

«Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը, եթե իշխանությունը կիսի իշխանափոխության գաղափարը, քանի որ մեզ սարսափելի գործընթացներ են սպասվում, եթե ներկայիս իշխանությունները մնան երկրի ղեկին»,- հավելեց քաղաքական գործիչը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն (32,57 տոկոս), «Ազգային առաջընթացը» (18,89 տոկոս), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43 տոկոս), «Հանրապետությունը» (11,32 տոկոս) և «Հանրային ձայնը» (9,68 տոկոս):

Նշենք, որ եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24

«Ազգային առաջընթաց» - 14

«Մայր Հայաստան» - 12

«Հանրապետություն» - 8

«Հանրային ձայն»- 7

Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ պետք է ընտրվի կոալիցիոն կառավարմամբ։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ։ Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ  Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Հայկ Մարությանը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել հետընտրական զարգացումներին։

քաղաքապետի ընտրություն Անդրանիկ Թևանյան Հայկ Մարության Տեսանյութ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին