Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։ Այս մասին հայտնեցին բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել մայիսի 20-ին անգիտակից, արյունահոսությամբ ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային տրավմա։