Երեկ Երևանում քաղաքապետի աթոռի կռիվ էր։
Այսօր կռիվներում զոհվեց Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։
2020 թվի աղետից հետո ինչքան գնում էիր Մարտունի, էնքան զարգացած էիր տեսնում քաղաքը։ Ինչքան հանդիպում էիր Ազնավուրին, էնքան ոգևորվում էր, որ խմբերով գալիս են քաղաք։
Սա նկատի կունենաք հետագայում ընտրություն կատարելիս։ Քաղաքապետը նա է, ով կյանքով քաղաքն է պաշտպանում, ոչ թե բեմով ինքն իրեն: