f

Անկախ

Երևանում ժամը 19-ին մեծ հանրահավաք կլինի. Թևանյանը կոչ է անում համազգային գործադուլ և դասադուլ անել


Մենք ողջ գիշեր անցկացրել ենք Հանրապետության հրապարակում, հետեւել ենք նաեւ իրադարձություններին Արցախում, մեր անձնական կապերով, լրահոսով. Վիճակը շատ-շատ ծանր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակից ուղիղ եթերով հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, մեր պետականության ճակատագիրը: Մենք ունենք միայն մեկ հնարավորություն այս պահին լուծելու հայաստանի ու Արցախի խնդիրները. Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց պաշտոնապես ձեռքերը լվացել եւ հրաժարվել է Արցախից: Նա արցախահայությանը հանձնել է թշնամուն, այն, ինչ հիմա տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքն է: Միակ տարբերակը, որ մենք կարողանանք պաշտպանել Արցախը եւ կարողանանք տեր կանգնել ՀՀ-ին, Հայաստանում իշխանափոխության իրականացնումն է, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, նոր կառավարության ձեւավորումն է, որը կկարողանա կազմակերպել Արցախի պաշտպանությունը եւ տեր կանգնել Հայաստանին»,-ասաց Թեւանյանը:

«Պետք է ոտքի կանգնենք` անկախ մեր ունեցած ցանկացած տարաձայնությունից։ Պետք է համազգային գործադուլ և դասադուլ իրականացնել Երևանում և մարզերում։ Գործադուլը չի վերաբերում միայն առաջնային նշանակություն ունեցող ոլորտներին` դեղատներ, հիվանդանոցներ, հացի գործարաններ»,– ընդգծեց Թևանյանը։

Նա կոչ արեց բոլորին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ պարտադրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Նախնական որոշել ենք երեկոյան ժամը 7-ին մեծ հանրահավաք նշանակել Հանրապետության հրապարակում, մինչ այդ կիրականացնենք կազմակերպչական աշխատանքներ: Ժամը 7-ին բոլոր կուսակցությունները պետք է ներկա լինեն, մենք միասնաբար կարող ենք հասնել փոփոխությունների: Պետք է ստեղծվի կառավարման կոմիտե կամ օպերատիվ շտաբ»,-ասաց Թեւանյանը:

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին