f

Անկախ

Բայրամովը Արցախի դեմ ցեղասպանական գործողություններն արդարացնելու համար մեջբերեց Փաշինյանին


Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին «ձմերուկով տորթերի» նկարների սլայդշոուն փոխարինել էր ռազմական տեխիկայի արբանյակային լուսանկարներով, սակայն փաստարկները մնացել էին «տորթային մակարդակի», հռետորաբանությունը՝ ագրեսիվ։

Երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ինչպես և սպասվում էր,որպես Ադրբեջանի ցեղասպան գործողությունները անպաշտպան արցախահայության նկատմամբ արդարացնելու հիմք օգտագործում էր շաբաթներ շարունակ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից նախապատրաստվող տեղեկատվական ֆոնը՝ «հրադադարի ռեժիմի խախտումների» և «ամրաշինական աշխատանքների կատարման» վերաբերյալ։

Բայրամովը պնդում էր՝ քաղաքացիական օբյեկտներ չեն թիրախավորվել և որպես ասածների ապացույց մեջբերեց Փաշինյանի՝ վերջին ուղերձում արված հայտարարությունը, որ Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և որ իր գնահատականով՝  ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա․ «Հիշեցնեմ՝ սա Հայաստանի վարչապետի կողմից մի քանի ժամ առաջ արված հայտարարություն է»,- ասաց Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք հասել են «հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում դրված բոլոր նպատակներին, եթե Հայաստանը կատարեր եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունները, ապա դրան կարելի էր վաղուց և խաղաղ ճանապարհով հասնել»։

Բայրամովը ասել է, որ «չնայած Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումից բխող բոլոր լուրջ մարտահրավերներին, Ադրբեջանը կրկին հաստատում է անկեղծ երկխոսության և բանակցությունների իր պատրաստակամությունը՝ հիմնված երկու երկրների օրինական շահերի հավասար և փոխադարձ հարգանքի վրա»։

Ջեյհուն Բայրամով ՄԱԿ ադրբեջանական ագրեսիա Արցախ զոհեր և վիրավորներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին