Կառավարության շենքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացրել վաղ առավոտից։ Ինչպես հայտարարվել էր երեկ երեկոյան կայացած հանրահավաքի ժամանակ, առավոտից նախատեսվում են անհնազնդության խաղաղ ակցիաներ, որից հետո՝ ժամը 10-ին Հրապարակում կկայանա բողոքի ակցիա։ Նույն ժամին Կառավարության նիստ է նախատեսված։