f

Անկախ

Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան


«Հայ ժողովրդի և նիկոլ փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է. Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա է իրավիճակի ճիշտ նկարագրությունը ու նաև  ուղերձը՝ տատանվողներին,  պետական համակարգին, իրավապահներին և իրավիճակը ճիշտ չպատկերացնողներին։

Ձևավորվում է լավ հրապարակ ու բավականին լավ հարթակ, և կան քայլեր, որոնք այս պահին նրանց համար կարևոր են.

  1. Հարթակը և հրապարակը չպետք է խուսափեն ամենասուր հարցից, որը ամպի պես կախված է և կա բոլորի մտքում։ Մենք հարցեր ունենք Ռուսաստանին. Արցախի վրա հարձակումը տեղի է ունեցել ռուսական պատասխանատվության գոտում։ Մենք Ռուսաստանից պարզաբանումներ ենք պահանջում։Անգամ հաշվի առնելով առանձին տեղերից հասնող լուրերը, թե խաղաղապահները տարբեր դիրքերում կռվել են մեր տղաների հետ կողք կողքի, տվել են մեծաքանակ զոհեր, որոնց մասին այս պահին չեն խոսում, մենք հարցեր ունենք ռուսական պետությանը։ Մոսկվայից հնչող ձևակերպումները կիսաճշմարտություն են։ Եվ եթե մենք ուզում ենք (իսկ մենք ուզում ենք) ՌԴ-ի հետ վերականգնել փոխվստահության վրա դաշնակցային հարաբերությունները, ապա մենք պետք է բարձրացնենք հարցը ու պահանջեք պատասխան։ Մենք չենք կարող ձևացնել, թե հարցեր չկան։ Այս քայլը կստիպի դրսից հարգել թե´ հարթակը, թե´ հրապարակը։ Հնարավոր չէ 100 հազարների բերել հրապարակ, եթե չես խոսում նրանց տանջող ամենասուր հարցից։
  2. Նույն տրամաբանությամբ մենք հարցեր ունենք հավաքական Արևմուտքին, որի կոչերի տակ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակումը։ Շատ կարևոր է ֆիքսել, որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքը պարտք են հայ ժողովրդին, սա միջազգային հարաբերություններում շատ կարևոր ու ռացիոնալ խնդիր է, որը շատ կարևոր է մեր պարագայում։ Այդ թվում՝ Արցախում հատուկ անվտանգային գոտու կամ կարգավիճակի ձևավորման համար։
  3. Ուժեղացնել ճնշումը և պայքարը ամեն անօրինական ձերբակալվածի համար։ Ճնշել և հասնել վաղուց բանտում պահվող գործիչների ազատությանը՝ Ա. Աշոտյան, Գ. Խաչատուրով ու նաև Վ. Ղուկասյանի թիմակիցներին։«էլիտար ձևականությունների» ժամանակը չէ, մարդը Երևանում հավաքել է լուրջ ձայներ։
  4. Հանրային ճնշման տակ Երևանի նոր քաղաքապետը չի կարող լինել ՔՊ-ական։ Կա´մ ընդդիմադիր քաղաքապետ, կա´մ նոր ընտրություններ։ Ընտրությունների արդյունքում Երևանը չի կարող ունենալ ՔՊ-ական քաղաքապետ, իսկ հանրային ճնշման տակ՝ միանգամայն հնարավոր է թույլ չտալ զեղծարարություն, կամ «անասնագողություն» (ուրիշ ելք ՔՊ-ն չունի)։ Պետք է աշխատել այս ուղղությամբ։ Երևանի ավագանու նիստը պետք է կայանա ժողովրդի աչքի առաջ։
  5. Լայն զանգվածների համար (այդ թվում՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «հներին չենք ուզում» և այլն) պետք է հստակ և անդադար բացատրել. այս ողբերգությունը Նիկոլի ցուցադրական կոպիտ «սխալների» հետևանքն է, որի մասին նա անընդհատ զգուշացվել է և չի արել հետևություն։
  6. Անհրաժեշտ է այսօրվա մեծ հանրահավաքում ամենախիստ ձևով զգուշացնել ֆաշիստական տրամադրություններ (հակաարցախյան) տարածող գործիչներին՝ նշել անունները, լրատվամիջոցներին, նրանց տերերին՝ ով ուզում է լինի։ Նրանց արածը ֆաշիզմ է, որը վաղեմության ժամկետ չունի։
  7. Անհրաժեշտ է (որքան էլ որոշ դեպքերում բարդ լինի) ինտենսիվ խոսել.

ա/ Պետական համակարգի հետ (մնալ օրինականության սահմաններում, տալ հրաժարականներ՝ նոր իշխանության պայմաններում դա լինելու է, ըստ արժանավույնս գնահատված), տարանջատվել ցեղասպանության համահեղինակությունից,

բ/ Բուհերի, գիտակակրթական համակարգերի հետ,

գ/ ՔՊ-ի, նրանց համակիրների հետ. խոսել և ոչ թե սպառնալ,

դ/ Մարզային էլիտաների, մեծ ազդեցիկ ընտանիքներիհետ,

ե/ Խոշոր բիզնեսի հետ

  1. Սփյուռքի ակտիվ շրջանակներ. լծվել միասնական պայքարի, դադարեցնել ակցիաները այլ երկրների դեսպանատների առաջ։ Մենք մեկ խնդիր ունենք՝ հեռացնելու այս իշխանություններին։

Նորից արձանագրենք. հայ ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է։ Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Սա պետք է հասկանա առաջին հերթին պետական համակարգը և նրա թիմը»։

Հայաստան Վահե Հովհաննիսյան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին