f

Անկախ

Պետք է անպայման կրակեի՞ն, որ նոր ասեին գնանք, սկսենք խոսել. Անդրանիկ Քոչարյանը՝ Եվլախի մասին


Շատ հետաքրքիր է, թե ինչու հասանք նրան, որ Եվլախում տեղի ունեցավ այդ հանդիպումը, երբ բազմաթիվ խնդիրներ կարող էին լուծված լինել մինչեւ Եվլախի հանդւպումը շատ ամիսներ առաջ: Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Նկատի ունեմ այն, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառն այդպես էլ չհասկացվեց, այն ընդլայված հավաքը, որ կազմակերպված էր նոր նշանակված նախագահի նախաձեռնությամբ, արդյոք Արցախի ողջ էլիտան դրան մասնակցում էր, եւ այդ որոշումը, որ հետագայում փաստաթուղթ ծնվեց, որտեղ նշված էր, որ համաձայնել են, որ Հայաստանի զինված ուժերը դուրս գան Արցախից, երբ որ ՀՀ զինված ուժեր Արցախում գոյություն չունեն: Ում թելադրանքով դա արվեց, ինչու վերջին վատությունն արեցին: Արայիկ Հարությունյանն այնտեղ նստած էր 22 ձայնով նախագահ կարգված Սամվել Շահրամանյանի կողքին: Դրանից առաջ էլ հայտնված էր Արցախի տարածքում մեծ կաղնու ծառի տակ հայտնված էր Ռուբեն Վարդանյանի կերպարակնքով մի գործիչ, որն անհետ կորել է: Ինչու եկավ, ինչու դարձավ պետնախարար, ինչու դուրս եկավ, ինչու մասնակցեց այն խորհրդավոր գործընթացներին, որին դերակատարում չունեցավ: Եվ վերջին հաշվով ունեցանք Եվլախը»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով, դրանից շատ ամիսներ առաջ կար նաեւ ծրագիր, որ սկսենք երկխոսություն Բաքվի հետ. «Այդ բոլոր հավաքվածները մերժում էին: Պետք է անպայման կրակեի՞ն, որ նոր ասեին գնանք, սկսենք խոսել: Գուցե այդ կրակոցներով արդարացնում են այն գործընթացը, որի մեջ մենք հայտնվեցինք: Սամվել Բաբայանը ծրագիր էր առաջարկում եւ ես գիտեմ, որ ինքը պատրաստվում է դա հրապարակել, թե ինչ կետեր էր ուղարկել ադրբեջանական կողմին որպես զրույցի թեմա: Այնտեղ 15 կետ կա, որից 13-ին ադրբեջանցիները համաձայնել էին: Օրինակ, արդյո՞ք կարելի էր ՊԲ-ն փրկել, եթե անունը փոխենք, դառնալ ոստիկանական գվարդիա: Խոսակցության փոխարեն ստեղծեցինք պայմաններ, որ թնդանողները խոսեն: Այդ պայմանները հենց Արայիկ Հարությունյանի հրաժարականով էր եւ Ռուբեն Վարդանյանի հայտնությամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը հենց սա էր:

Հայաստան Արցախի Հանրապետություն անդրանիկ Քոչարյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին