f

Անկախ

Ամենատխուրը հղիների վիճակն էր, որ կլորիկ փորերով ստիպված էին իջնել նկուղ․ Մարիամ Սարգսյան


Արցախի Մարտունի քաղաքում սեպտեմբերի 20-ին ռմբակոծության պայմաններում լույս աշխարհ է եկել սփյուռքահայ Շանթի երկրորդ զավակը։ 1915թ․ Ցեղասպանության ժամանակ Շանթի նախնիները Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից գաղթել են Սիրիա, հետո Միացյալ Նահանգներ, որտեղ ծնվել և մեծացել է Շանթը։ Երիտասարդ տղան 2020թ․ վերադարձել էր Հայաստան, մասնակցել 44 օրյա պատերազմին, այնուհետև ամուսնացել ու ընտանիքի հետ մշտական բնակություն հաստատել Արցախում։

Ամերիկահայ զույգի պատմությանը NEWS.am-ն ավելի վաղ անդրադարձել է իր ռեպորտաժներից մեկում։

Ռմբակոծության պայմաններում երեխայի ծնունդի, պատերազմական Մարտունու, քաղաքի պաշտպանության համար զոհված մարտունեցիների և ապաստարանում անցկացրած ծանր ժամերի մասին է գրել նաև լրագրող Մարիամ Սարգսյանը։ Վերջինս 2020թ․ 44 օրյա պատերազմի օրերին պսակադրվել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, և այս օրերին մանկահասակ երեխայի հետ ստիպված է եղել պատսպարվել Մարտունու ապաստարաններից մեկում։ 

«Սպասում, մահեր եւ ծնունդ

Նկուղում ժամանակը կանգ է առնում՝հատկապես, երբ սպասում ես լուրի,զանգի ու չկա այդ զանգը։ 

Օրվա երկրորդ կեսին՝ 3-ի կողմերը մի կերպ կապվեցի Հովիկի հետ ու հետո որքան զանգում էի՝ չէր ստացվում։ Կապը խափանվել էր մի շարք հատվածներում եւ մարդիկ չէին կարողանում կապվել իրենց հարազատների հետ։ Հեռախոսային ընդհատվող խոսակցությունները ավելի էին լարում իրավիճակը։ Մի երիտասարդ կին կիսատ տեղեկություն ստացավ ամուսնուց, չհասկացավ, թե չընկալեց՝պարզ չէր, բայց կորցրեց գիտակցությունը։ Փոքրիկ դեղտուփի մեջ սահմնաափակ թվով դեղեր էին եւ առաջին օգնությունից անտեղյակ մենք(եւս մի կետ, որին պարտավոր են տիրապետել հատկապես հակամարտության գոտում գտնվողները)։ Ժամերը ձգվում էին, բայց մոտակա գյուղերից ոչ մի նորություն։ Մարտակերտից տխուր լուրեր էին հասնում, Ամարասից՝ եւս։ Մինչև լուսաբաց սպասումը թափառում էր նկուղում։ Խոսել կարող էինք միայն դրսից, ընդհատվող կրակահերթերի տակ դուրս գալը համարձակ քայլ էր։ 

Չգիտեմ քանի անգամ եմ զանգել ամուսնուս եւ ամեն անգամ սպասումով,որ այս զանգին կպատասխանի։ Նայում էի աղջկաս,որ ոչինչ չի հասկանում եւ սարսափում,որ կարող է չճնաչել իր հորը...

Գիշերվա 12- անց էր, երբ թվում էր վերջապես կդադարեն հարվածել քաղաքին, բայց դրսում պատերազմը շարունակվում էր եւ թվում, որ այն վերջ չունի։ Հարվածներն ավելի մոտ էինք զգում։ 

Նկուղի մեր տղան՝ Հովոն, որ երեւի 14 տարեկան էր բացատրում էր ցերեկով, որ, երբ զգաք,որ ձեզ վրա հող է թափվում,այդ ժամանակ կվախենաք։ 

Արդեն սպասումից նվաղած փորձեցի փակել աչքերս, երբ ձայնը կարծես հնչեց գլխիս մեջ։ Սա վերջն է։ Էլ չկա՞նք։ Դռների ու պատուհանների ապակիները հասան նկուղ ու հաջորդ զարկը...կանք, դժոխը դեռ չի վերջացել։ 

Սարսափը,որ արկը հենց մեր նկուղի վրա է ընկել՝պատեց բոլորիս։ Երջանիկ էիր զգում,որ այս անգամ էլ փրկվեցիր։ Բայց սպասումը շարունակվում է։ Չգիտեմ քանի րոպե քնեցի, բայց իրականությունն ու ցնորքը խառնվել էին իրար, ինձ թվում էր այդքան սպասված զանգը հնչել է,բայց ես արթուն չէի...չէր հնչել, երազ էր։

Առավոտը ծանր բացվեց, պարզվեց,որ Ազնավուրը մենակ չէր։ Իր հետ էր Նվերը, որ մի ամիս առաջ էր ամուսնացել եւ իր զոհված հորեղբոր անունն էր կրում (ով եւս նորապսակ էր, երբ զոհվեց)։ Իր հետ էր ոսկեմազ, փոքրամարմին Վաչագանը, ով իր այրիացած մոր միակ զավակն էր,եւ տունը վերանորոգել,ավարտել էր, պիտի շուտով ամուսնանար։ Իր հետ էր Բաբկենը, որ կնոջ թիկունքն էր...

Նախորդ օրվա հրետակոծության զոհ էր դարձել նաեւ երկար տարիներ քաղաքի հայտնի տաքսիստ Նոձին, ով շատ դաժան մահով զոհվեց. մարդը պարզապես դուրս էր եկել հաց տանելու համար։

Գիշերվա միակ լավ լուրն այն էր, որ նկուղում երեխա է ծնվել։ Բոլորը վստահ էին՝ հաստատ Շանթի Մարինեի երեխան է։ Շրջափակման 9 ամիսները համընկել են Մարտունի տեղափոխված սփյուռքահայ Շանթի ու կնոջ՝Մարինեի երկրորդ երեխայի սպասման հետ։ 

Նախորդ 9 ամիսների ընթացքում ամենատխուրը հղիների վիճակն էր, որ չէին ստանում անհրաժեշտ վիտամիններ, իսկ հիմա կլորիկ փորերով ստիպված էին իջնել նկուղ։

Այս զույգը, որ հեշտորեն կարող էր ապրել ԱՄՆ- ում՝ նախընտրեց Արցախը, հայրենիքը։ Նախընտրեց հետպատերազմյան Արցախը, ավերակների մեջ կյանք ստեղծելը, հայրենիքն ապրեցնելը։ Այսօր լսեցին ռումբերի եւ իրենց մանկան ճիչը միաձուլված։ Ցեղասպանված,հայրենազրկվաց արեւմտահայի ծոռն այսօր Արցախում կանգնած է նույն ճակատագրի առաջ,ինչ իր պապերը։ Ապրումներս բառեր չեն դառնում։

Հ. Գ Հովիկը զանգեց գրեթե 24 ժամ հետո, մեր բախտը բերեց... 

Լուսանկարը՝Լուսինե Գասպարյանի»,-գրել է Մարիամ Սարգսյանը։

ադրբեջանական ագրեսիա Արցախ զոհեր և վիրավորներ ծննունդներ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին